▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է վերարժևորել արդարադատությունը

 

Պետք է վերարժևորել արդարադատությունը
Արդարադատությունը հասարակության քաղաքական համակարգի կարևորագույն ենթահամակարգերից է, այն ֆորմալ և ոչ ֆորմալ հարաբերությունների կարգավորիչն է: անցումային համակարգերում, որոնք թևակոխում են դեմոկրատիզացիայի փուլ, հաճախ են մարդկանց իրավունքները հայտնվում պարադոքսալ վիճակում. Մի կողմից՝ այդ իրավունքները սկսում են զսպվել, նվազել կամ սահմանափակվել, մյուս կողմից էլ՝ սոցիալ-տնտեսական վատ պայմանների ճգնաժամային դրսևորումները զսպելու և հասարակական դժգոհությունների կուտակումներից խուսափելու համար, թեկուզ պետության խրախուսմամբ կամ էլ «կողքից դիտողի» կարգավիճաով, մարդկանց իրավունքների ինստիտուտը սկսում է զարգանալ, ամրանալ քաղաքացիական հասարակությունը և այլն:
Արդյունքում այդ իրավունքները սկսում են անկանոն դրսևորումներ ունենալ, որոնք խանգարում են ինչպես դրանց արդյունավետ պաշտպանությանը, այնպես էլ՝ մարդկանց կոլեկտիվ ինքնակազմակերպումներին, իրավունքների արտահայտման և մասնակցային կուլտուրայի զարգացմանը և այլն: Հասունանում է նախակոնֆլիկտային վիճակ, երբ պետությունը սկսում է մտածել, որ մարդկանց իրավունքները շատ են «հեռու գնացել» և խանգարում են պետական քաղաքականության մշակմանը, իսկ քաղաքացիներն էլ՝ որ պետությունը սահմանափակում է իրենց իրավունքները: Դիցուք, ներկայումս առավել արդիական է ցմահ դատապարտյալների խնդիրը, ովքեր սկսել են իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմել ավելի ծայրահեղ մեթոդների՝ որպես արդարադատության ձևավորման սեփական պահանջ:
Այս հանգամանքը ստիպում է արդարադատության ենթահամակարգն էլ ավելի կատարելագործել՝ որպես նաև պետության նկատմամբ լեգիտիմության աղբյուր, քանի որ մարդիկ երբեմն նախընտրում են արդարությունը, քան քաղաքական ազատությունները: Այն պետք է դառնա և հոմոգեն՝ անհատ-անհատ, և հետերոգեն՝ անհատ-պետություն կապող օղակ: Որպեսզի դա հնարավոր լինի իրականացնել առավելագույնս արդյունավետ, պետք է ոչ միայն լավ կազմավորված կառավարչական մարմին, այլև՝ թափանցիկ ու հրապարակային աշխատանքների կազմակերպում:
Որոշումների կայացման գործընթացը ցանկացած կառավարչական մարմնի կարևորագույն գործառույթներից է, հետևաբար՝ այդ գործընթացում կարևոր է հասարակական սեկտորի մասնակցությունը, հատկապես՝ խնդիրների բացահայտման և այլընտրանքների մշակման փուլերում, քանի որ վերջինն ավելի լավ է պատկերացնում սեփական խնդիրները:
Այս ձևերն ու եղանակները հնարավորություն կտան, նախ՝ կատարելագործել արդարադատության համակարգը՝ որպես նաև ինքնակարգավորվող մեխանիզմների ամբողջություն, և երկրորդ՝ հարթել առաջացած կամ առաջացող նախակոնֆլիկտային վիճակը, կանխել ճգնաժամը և փոխել սոցիալական վարքն այնպես, որ իրավունքների իրացումը դառնա ավելի արդյունավետ պետության հասարակության ու քաղաքացու տեսանկյունից:

Արդարադատությունը հասարակության քաղաքական համակարգի կարևորագույն ենթահամակարգերից է, այն ֆորմալ և ոչ ֆորմալ հարաբերությունների կարգավորիչն է: անցումային համակարգերում, որոնք թևակոխում են դեմոկրատիզացիայի փուլ, հաճախ են մարդկանց իրավունքները հայտնվում պարադոքսալ վիճակում.

Մի կողմից՝ այդ իրավունքները սկսում են զսպվել, նվազել կամ սահմանափակվել, մյուս կողմից էլ՝ սոցիալ-տնտեսական վատ պայմանների ճգնաժամային դրսևորումները զսպելու և հասարակական դժգոհությունների կուտակումներից խուսափելու համար, թեկուզ պետության խրախուսմամբ կամ էլ «կողքից դիտողի» կարգավիճաով, մարդկանց իրավունքների ինստիտուտը սկսում է զարգանալ, ամրանալ քաղաքացիական հասարակությունը և այլն:

Արդյունքում այդ իրավունքները սկսում են անկանոն դրսևորումներ ունենալ, որոնք խանգարում են ինչպես դրանց արդյունավետ պաշտպանությանը, այնպես էլ՝ մարդկանց կոլեկտիվ ինքնակազմակերպումներին, իրավունքների արտահայտման և մասնակցային կուլտուրայի զարգացմանը և այլն: Հասունանում է նախակոնֆլիկտային վիճակ, երբ պետությունը սկսում է մտածել, որ մարդկանց իրավունքները շատ են «հեռու գնացել» և խանգարում են պետական քաղաքականության մշակմանը, իսկ քաղաքացիներն էլ՝ որ պետությունը սահմանափակում է իրենց իրավունքները:

Դիցուք, ներկայումս առավել արդիական է ցմահ դատապարտյալների խնդիրը, ովքեր սկսել են իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմել ավելի ծայրահեղ մեթոդների՝ որպես արդարադատության ձևավորման սեփական պահանջ:Այս հանգամանքը ստիպում է արդարադատության ենթահամակարգն էլ ավելի կատարելագործել՝ որպես նաև պետության նկատմամբ լեգիտիմության աղբյուր, քանի որ մարդիկ երբեմն նախընտրում են արդարությունը, քան քաղաքական ազատությունները: Այն պետք է դառնա և հոմոգեն՝ անհատ-անհատ, և հետերոգեն՝ անհատ-պետություն կապող օղակ:

Որպեսզի դա հնարավոր լինի իրականացնել առավելագույնս արդյունավետ, պետք է ոչ միայն լավ կազմավորված կառավարչական մարմին, այլև՝ թափանցիկ ու հրապարակային աշխատանքների կազմակերպում: Որոշումների կայացման գործընթացը ցանկացած կառավարչական մարմնի կարևորագույն գործառույթներից է, հետևաբար՝ այդ գործընթացում կարևոր է հասարակական սեկտորի մասնակցությունը, հատկապես՝ խնդիրների բացահայտման և այլընտրանքների մշակման փուլերում, քանի որ վերջինն ավելի լավ է պատկերացնում սեփական խնդիրները:

Այս ձևերն ու եղանակները հնարավորություն կտան, նախ՝ կատարելագործել արդարադատության համակարգը՝ որպես նաև ինքնակարգավորվող մեխանիզմների ամբողջություն, և երկրորդ՝ հարթել առաջացած կամ առաջացող նախակոնֆլիկտային վիճակը, կանխել ճգնաժամը և փոխել սոցիալական վարքն այնպես, որ իրավունքների իրացումը դառնա ավելի արդյունավետ պետության հասարակության ու քաղաքացու տեսանկյունից:

Արման Սահակյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին