▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի փոքր էլ Իսլամական պետության անվան ճիշտ կիրառման շուրջ

Որքանո՞վ է ճիշտ հայկական լրատվադաշտում/վերլուծական հատվածում ու ընդհանրապես խոսքում այժմ օգտագործել ISIS (բանավոր խոսքում հնչում է «այսիս») անվանումը։ Սա «Իսլամական պետություն/խալիֆայություն» (նախկին անվանումը՝ «Իրաքի և Ասորիքի/Շամի/Լևանտի իսլամական պետություն») իսլամիստական կազմակերպության անգլերեն անվան հապավումն է, որն այնքան էլ չի համապատասխանում արդի անվանը, քանի որ այն արդեն վերածվել է ուղղակի IS-ի (Islamic State): Եվ բացի այդ, չեմ կարծում, թե արաբական բառի անգլերեն թարգմանությունն է ճիշտ օգտագործել, երբ կարելի է գրել «Իսլամական պետություն» կամ ուղղակի ԻՊ ու փորձել այս հապավումն առավել կիրառելի դարձնել՝ խույս տալով «այսիսից» բանավոր խոսքում ու ISIS-ից գրավոր խոսքում։ 

Մեկ այլ հարց է նաև նախկին անվանումը՝ Իրաքի և Ասորիքի իսլամական պետությունը։ Այստեղ հակված եմ կիրառել հայերեն Ասորիք անվանումը և ոչ արաբերեն Շամը կամ եվրոպական Լևանտը, քանի որ այդ տարածքը հայերենում կոչվում է Ասորիք։ Իսկ Լևանտը նույն Շամի թարգմանությունն է, իսկ հայերենում էլ այն Ասորիքն է։
Գևորգ Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին