▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանը խոտաններին կոչումներ չի տալիս

Բանակում սերնդափոխությունը բավականին հաջող է իրականանում: Երբ սկսվեց Արցախյան գոյամարտը,մենք չունեինք կանոնավոր բանակ,չունեինք ազգային բանակային ավանդույթներ և այդ ավանդույթներով կրթված սպայակազմ ու գեներալիտետ: Սկսեցինք զրոյից .կազմվեցին խմբեր,ջոկատներ,կամավորական գումարտակներ,գնդեր,բրիգադներ: Քիչ թվով կադրային սպաներ ,որ սովետական բանակում էին ծառայում, միացան գոյամարտին,մասնակցեցին բանակաշինության սուրբ գործին,իսկ շատ հրամանատարներ ռազմի դաշտում փորձ և պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելով մտան բանակ և համալրեցին սպայակազմի շարքերը: Ռազմական կրթությամբ կադրային սպայերը և կամավորական սկզբունքով բանակում հրամանատարներ դարձած սպայերը ,մեկը մյուսին լրացնելով,իրար փորձ ու գիտելիք տալով,կերտեցին մեր բանակը,կերտեցին մեր սուրբ հաղթանակը: Սպայակազմից, որը միասնաբար գլխավորեց պատերազմը առաջացավ մեր գիտելիքներով և փորձով հարուստ բարձրագույն հրամկազմը՝գեներալիտետը: Բոլորիս մոտ առաջանում է մի հարց.արդյոք ,երբ սերնդափոխության բնական ժամանակը գա, մենք կունենանք մեր հաղթանակած բանակի,հաղթանակած սպայակազմին և գեներալիտետին փոխարինող սերունդ: Փառք Աստծո մենք ունենք Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտը,որտեղից ամեն տարի բանակ ծառայության են մեկնում մեր հաղթանակած հրամկազմի փորձն ու գիտելիքները սերտած հայրենասեր սպայերը: Այսօր հուրախություն մեզ բոլորիս ունենք արդեն ինստիտուտի դպրոցով և ծառայության փորձով անցած գեներալներ,որոնք պատրաստ են փոխարինելու և շարունակելու մեր հաղթանակած գեներալների գործը: Ցավոք մենք չենք ճանաչում մեր նոր գեներալներին: Երեկ՝ 2014 թվականի սեպտեմբերի 21ին, բազմաթիվ զինվորականներ ստացան զինվորական պարգևներ և կոչումների բարձրացումներ: Հատկապես ինձ ուրախացրեց,որ հերթական կոչումի բարձրացումը ստացան երկու սպա, որոնց անձամբ չեմ ճանաչում ,բայց բանակում ծառայող իմ ընկեր զինվորներից և սպայերից միշտ լսել եմ,որ հայրենասեր,քաջ,բանիմաց և խելացի զինվորականներ են,որոնք արժանի հետնորդներ են մեր հաղթանակած գեներալներին.գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյան, գեներալ-մայոր Կարլոս Աբրահամյան: Այս համեստ մարդկանց մասին մենք կլսենք ,եթե թշնամին բախտը փորձի.Սեյրան Օհանյանը խոտաններին կոչումներ չի տալիս:

 

Տիգրան Մկրտչյան

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին