▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաժարականի դիմում գրեք, պարոն Հովհաննես Մանուկյան

Ոմն արդարադատության ավ. լեյտենանտ Սարգիս Սարգսյանը, ստանում է ՃՈ գրություն վարույթ հարուցելու մասին ու հետո գրում է ՊԱՌԶԵՑԻ, որ պետք է ինձանից պետ բյուջե 50.000 +5000 դրամ գանձի որպես իրա գործողությունների ծախս: Այն պարագայում , որ 15.11.2013 տուգանքը մուծվել է սահմանված ժամկետի մեջ 23.11.2013 : Հիմա ինձ ասեք, պարոն ավագ լեյտենանտ Սարգիս Սարգսյան, այդ ինչ եք դուք պարզել? ինչ եք արել պարզելու համար? համակարգչի մեջ եղած ձեւի մեջ անուն ու թվեր եք փոխել ու ուղարկել , կպավ, կպավ սկզբունքով ինձ ու հարյուրավոր մարդկանց: Ու ինչ գործ ունեք դուք այդ պաշտոնին, որ ձեր վրա պատասխանատվություն եք վերցնում պետության անունից ինձ տուգանել: Ինչու սրա համար ոչ մեկ չի պատժվում, պարոն արդարադատության նախարար: Ինչու կարգապահական տույժի ոչ մեկ չի ենթարկվել հազարավոր նման սխալների համար` այս քարտուղարուհու մեխանիկական գործ անող ավագ լեյտենանտներից ու չի ազատվել աշխատանքից: Չեք կարողանում համակարգ ղեկավարել, հրաժարականի դիմում գրեք պ-ն Հ. Մանուկյան :

Ալեն Սիմոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին