▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թեժ աշնան» ռեպետիցիան՝ առանց սցենարի

Սեպտեմբերի 25-ից Եռյակը Աբովյան քաղաքից կտա իր մարզային ութ հանդիպումների մեկնարկը, որի եզրափակիչ ակորդը կլինի հոկտեմբերի 10-ին, Երևանի Ազատության հրապարակում:
Մարզային հանդիպումների գրաֆիկը գրագետ է կազմված, մասնավորապես՝ առաջին հանրահավաքը Աբովյանում է, որտեղ Եռյակի առանցքային ուժը՝ ԲՀԿ-ն, ՙՙմասսովկա՚՚ ապահովելու պրոբլեմ չունի:
Այսինքն, Եռյակի աշնանային առաջին հավաքը, ենթադրաբար, տպավորիչ ու մարդաշատ է լինելու:
Սակայն անդրադառնանք ակցիաների բովանդակային կողմին, այն հարցերին, որոնք քաղաքացին կարող է հնչեցնել ու չստանալ, ասենք, Աբովյանում կամ Հրազդանում:
Եռյակի այսօրվա նիստը դարձյալ չի տվել այդ հարցերի պատասխանները:
Ասենք, Աբովյանում շատ սիրում են Գագիկ Ծառուկյանին ու հարցնում են՝ արդյո՞ք նա ելույթ ունենալու է հոկտեմբերի 10-ի հանրահավաքին:
Հարթակից մարդուն պատասխանում են՝ լիդերների մասնակցության հարցը դեռ չի որոշվել:
Է, էդ խեղճ աբովյանցին ասելու է՝ բա, որոշեիք, նոր գայիք ինձ Ազատության հրապարակ հրավիրելու:
Արարատում էլ Լևոն Տեր-Պետրոսյաննին են սիրում ու լավ հիշում են նրա ՙՙՊայքար, պայքար մինչև վերջը՚՚ ու հարցնում են՝ հոկտեմբերի 10-ին իշխանափոխություն պահանջելո՞ւ ենք:
Լևոն Զուրաբյանն էլ երկար-բարակ պատասխանում է, թե այդ հարցը քննարկվելու է Եռյակի առաջիկա նիստին:
Է, հուսահատված արարատցին ասում է՝ տղերք, բա որ իշխանափոխության խնդիր չի դրվելու, գանք հասնենք Երևան, որ ի՞նչ անենք:
Րաֆֆի Հովհաննիսյանի սիրող գյումրեցին էլ հարցնելու է՝ շոր-մոր վերցնե՞նք, կարո՞ղ է նստացույց լինել:
Ռուբեն Հակոբյանն ասում է, որ հետագա քայլերը դեռ չեն քննարկել:
Գյումրեցուն կարող է թվալ, որ իրեն մայրաքաղաք են կանչում՝ դարձյալ Ծիծեռնակաբերդ տանելու համար:
Մի խոսքով, այնպիսի տպավորություն է, որ Եռյակի համար ավելի կարևոր է միասնական հանրահավաքի, քան՝ դրա բովանդակության հարցը:

 


Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին