▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկնքից երեք խնձոր ընկավ. հեքիաթասացության և բարբառի մրցույթ-փառատոն

Սեպտեմբերի 28-ին Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում կայացավ «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության և բարբառի 6-րդ հանրապետական մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը:

Հանրապետական եզրափակիչ փուլի լսումները տեղի էին ունեցել սեպտեմբերի 26-ին և 27-ին: Հանրապետական փուլին բարձր տարիքային խմբում Գեղարքունիքի մարզը ներկայացնում էր մարզի սահմանամերձ Փամբակ գյուղի՝ Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցը, քանի որ օգոստոսի 15-ին կայացած վերոնշյալ մրցույթի մարզային փուլում իրենց տարիքային խմբում Փամբակ-Դարանակի աշակերտներ` Հերմինե Կոստանդյանը, Անի Դաշյանը և Հայկուհի Գասպարյանը գրավել էին առաջին պատվավոր հորիզոնականը՝ ղարաբաղյան բարբառով ներկայացնելով «Պլըպուղին և իր զվարճախոսությունները» մանրապատումների շարքը:

Հանրապետական փուլը ևս սահմանամերձ գյուղի աշակերտների համար հաղթական եղավ: Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցի սաները գրավեցին երկրորդ հորիզոնականը: Ինչը դպրոցի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է և որի համար պիտի շնորհակալ լինենք նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Գեորգյանին՝ աշակերտների հետ տքնաջան աշխատելու համար և իհարկե աշակերտներին՝ իրենց դրսևորած տաղանդի ու աշխատասիրությոն համար: Փամբակ համայնքի բնակիչները սրտանց շնորհավորել են դպրոցի տնօրինությանը, ուսուցչական կոլեկտիվին և իհարկե աշակերտներին.

«Ես ոգևորված եմ մեր աշակերտների հաջողությամբ, հանրապետության մասշտաբով մեր այս սահմանամերձ գյուղի համար 2-րդ հորիզոնականը ավելին է, քան հաղթանակը: Միայն հանրապետական փուլին հասնելը պատվաբեր է ոչ միայն դպրոցի, այլև՝ ամբողջ համայնքի համար:Ես սրտանց շնորհավորում եմ դպրոցի տնօրինությանը , ուսուցչական կոլեկտիվին, մասնակից սաներին և իհարկե Մելինե Գեորգյանին: Հույս ունեմ, որ նման հայապահպան միջոցառումներին մեր դպրոցի ու մեր սաների մասնակցությունը շարունակական կլինի»,- նշեց համագյուղացի Գևորգ Գյուլումյանը

Հեղինակ՝ Հրանուշ Ղևոնդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին