▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում

 

Սեպտեմ­բերի 30-ին, ժամը 19:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում կանցկացնի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը:
Փառատոնի նպատակն է հայկական ավանդական երգի ու պարի պահպանումն ու տարածումը, այն երիտասարդ սերնդին առավել ճանաչելի դարձնելը: 
Փառատոնին կմասնակցեն «Մարաթուկ», «Սասուն», «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը», «Վան», «Մշո հավքեր», «Տարոնցիներ» ավանդական երգի-պարի, «Հայ երգասաններ» ազգային երգի և այլ համույթներ: Կներկայացվեն Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը, ծիսական թատերակա­նացված դրվագներ: Նախատեսվում է նաև «Մրրո հայ ազգային երգարվեստի կենտրոն» հասարակական կազմակերպության ստեղծած հայ երգի ու պարի երախտավորներ Հայրիկ Մուրադյանի, Ստեփան Պողոսյանի, Շատեր Սահակյանի և ազգա­յին երաժշտության մյուս երախտավորների գործունեությանը նվիրված կարճամետ­րաժ ֆիլմերի ցուցադրություններ: 
 

Սեպտեմ­բերի 30-ին, ժամը 19:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում կանցկացնի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը:Փառատոնի նպատակն է հայկական ավանդական երգի ու պարի պահպանումն ու տարածումը, այն երիտասարդ սերնդին առավել ճանաչելի դարձնելը: Փառատոնին կմասնակցեն «Մարաթուկ», «Սասուն», «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը», «Վան», «Մշո հավքեր», «Տարոնցիներ» ավանդական երգի-պարի, «Հայ երգասաններ» ազգային երգի և այլ համույթներ: Կներկայացվեն Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը, ծիսական թատերակա­նացված դրվագներ: Նախատեսվում է նաև «Մրրո հայ ազգային երգարվեստի կենտրոն» հասարակական կազմակերպության ստեղծած հայ երգի ու պարի երախտավորներ Հայրիկ Մուրադյանի, Ստեփան Պողոսյանի, Շատեր Սահակյանի և ազգա­յին երաժշտության մյուս երախտավորների գործունեությանը նվիրված կարճամետ­րաժ ֆիլմերի ցուցադրություններ:  

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին