▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում իշխանությունն անցել է նույն ժանգոտած մեթոդների կիրառմանը

 

Եռյակի երեկվա հանրահավաքները Սյունիքի մարզի Սիսիան և Կապան քաղաքներում ցույց տվեցին, որ իշխանությունները վերջնականորեն կորցրել են ինքնատիրապետումը և ուզած թե չուզած մատնում են իրենց ակնհայտ հուզմունքն ու անհանգստությունը: 
Երեկ, կիրակի օրը, երբ լրահոսը համեմատաբար հանգիստ է լինում, իսկ լրատվական կայքերը աշխատում են հանգստյան օրվա ռեժիմով, իշխանական լրատվամիջոցները նույն թափով գործում էին, իսկ հիմնական թեման ու նպատակը Սիսիանի ու Կապանի հանրահավաքները փնովելն էր, կեղծելը, իրենց համար ցանկալի լույսի ներքո ներկայացնելը: Դա մի բան էր նշանակում. կար հրահանգ ամեն ինչ անել Սիսիանի ու Կապանի հանրահավաքները գոնե լրատվական դաշտում սևացնելու համար, այլապես ոչ մի կայք հենց այնպես, սեփական բարի կամքով չէր հրաժարվի անգնահատելի հանգստյան ռեժիմից: 
Ֆեյսբուքում գործի էին դրվել իշխանական գրչակները, որոնք գրառումը գրառման հետևից էին գրում, բնականաբար էլի հանրահավաքի մասին, և դրանք անմիջապես հայտնվում էին լրատվական կայքերում: 
Սա համացանցում: 
Իսկ տեղում իշխանությունը անցել էր նույն ժանգոտած մեթոդների կիրառմանը: Մասնավորապես, բազմաթիվ ՀՀԿ-ական երիտասարդներ խոչընդոտում էին հանրահավաքին, կոնֆլիկտի մեջ էին մտնում կազմակերպիչների հետ, փորձում խոչընդոտել լրագրողներին: Փակվել էին մի շարք գյուղերից դեպի Սիսիան ու Կապան տանող ճանապարհները. ևս մեկ իրեն սպառած ու ժանգոտած մեթոդ: 
Իսկ, որ ամենածիծաղելին է ու զավեշտալին, Կապանում հանրահավաքի ժամանակ “հանկարծ” անջատվեց էլեկտրոէներգիան: 
Նույն իշխանությունները երևի չեն պատկերացնում, որ նման հին ու ծեծված մեթոդներով մարզային հանրահավաքների դեմ պայքարելը ավելի է մատնում իրենց իսկ ներքին խուճապն ու անհանսգտությունը: Նույնիսկ սկսել են արդեն տարբեր կայքերով իրենք իրենց համոզել, որ հոկտմբերի 10-ին քիչ մարդ է գնալու համընդհանուր հանրահավաքին և այլն: 
Ո՞ւմ եք խաբում պարոնայք. Ժողովրդի՞ն: Բայց ժողովդւրդը շատ լավ տեսնում է, թե ինչ է կատարվում, տեսնում է ձեր կիրառվող հակընդդեմ միջոցները և հասկանում որ խուճապի մեջ եք: Թե՞ ինքներդ ձեզ եք խաբում ու փորձում ինքներդ ձեզ համոզել որ ամեն ինչ նորմալ է: Եթե ամեն ինչ նորմալ է, ուրեմն ինչո՞ւ եք բոլոր ուղղություննթրով անցել հարձակման:
Երեկ բազմաթիվ գրառումներ և լրատվական կայքերի նյյութեր տեսա, որտեղ գրված էր, որ եռյակը իրեն սպառել է և այլն. եթե սպառել է, ապա ինչո՞ւ է այդքան այդ մասին գրվում, քանի որ իրենց սպառած ուժերի մասին ուղղակի չեն գրում. դրա կարիքը չկա: Մի խոսքով որքան մոտենում է հոկտեմբերի 10-ը, այնքան ավելի ակնհայտ է դառնում իշխանությունների խուճապն ու վախը, իսկ ինքնախաբեության հին մեթոդը վերջում թակարդ է դառնալու հենց նույն դրանով ապրող իշխանությունների համար:

Եռյակի երեկվա հանրահավաքները Սյունիքի մարզի Սիսիան և Կապան քաղաքներում ցույց տվեցին, որ իշխանությունները վերջնականորեն կորցրել են ինքնատիրապետումը և ուզած թե չուզած մատնում են իրենց ակնհայտ հուզմունքն ու անհանգստությունը:

Երեկ, կիրակի օրը, երբ լրահոսը համեմատաբար հանգիստ է լինում, իսկ լրատվական կայքերը աշխատում են հանգստյան օրվա ռեժիմով, իշխանական լրատվամիջոցները նույն թափով գործում էին, իսկ հիմնական թեման ու նպատակը Սիսիանի ու Կապանի հանրահավաքները փնովելն էր, կեղծելը, իրենց համար ցանկալի լույսի ներքո ներկայացնելը: Դա մի բան էր նշանակում. կար հրահանգ ամեն ինչ անել Սիսիանի ու Կապանի հանրահավաքները գոնե լրատվական դաշտում սևացնելու համար, այլապես ոչ մի կայք հենց այնպես, սեփական բարի կամքով չէր հրաժարվի անգնահատելի հանգստյան ռեժիմից:

Ֆեյսբուքում գործի էին դրվել իշխանական գրչակները, որոնք գրառումը գրառման հետևից էին գրում, բնականաբար էլի հանրահավաքի մասին, և դրանք անմիջապես հայտնվում էին լրատվական կայքերում:

Սա համացանցում:

Իսկ տեղում իշխանությունը անցել էր նույն ժանգոտած մեթոդների կիրառմանը: Մասնավորապես, բազմաթիվ ՀՀԿ-ական երիտասարդներ խոչընդոտում էին հանրահավաքին, կոնֆլիկտի մեջ էին մտնում կազմակերպիչների հետ, փորձում խոչընդոտել լրագրողներին: Փակվել էին մի շարք գյուղերից դեպի Սիսիան ու Կապան տանող ճանապարհները. ևս մեկ իրեն սպառած ու ժանգոտած մեթոդ:

Իսկ, որ ամենածիծաղելին է ու զավեշտալին, Կապանում հանրահավաքի ժամանակ «հանկարծ» անջատվեց էլեկտրոէներգիան:

Նույն իշխանությունները երևի չեն պատկերացնում, որ նման հին ու ծեծված մեթոդներով մարզային հանրահավաքների դեմ պայքարելավելի է մատնում իրենց իսկ ներքին խուճապն ու անհանսգտությունը: Նույնիսկ սկսել են արդեն տարբեր կայքերով իրենք իրենց համոզել, որ հոկտմբերի 10-ին քիչ մարդ է գնալու համընդհանուր հանրահավաքին և այլն:

Ո՞ւմ եք խաբում պարոնայք. Ժողովրդի՞ն: Բայց ժողովդւրդը շատ լավ տեսնում է, թե ինչ է կատարվում, տեսնում է ձեր կիրառվող հակընդդեմ միջոցները և հասկանում որ խուճապի մեջ եք: Թե՞ ինքներդ ձեզ եք խաբում ու փորձում ինքներդ ձեզ համոզել որ ամեն ինչ նորմալ է: Եթե ամեն ինչ նորմալ է, ուրեմն ինչո՞ւ եք բոլոր ուղղություննթրով անցել հարձակման:

Երեկ բազմաթիվ գրառումներ և լրատվական կայքերի նյյութեր տեսա, որտեղ գրված էր, որ եռյակը իրեն սպառել է և այլն. եթե սպառել է, ապա ինչո՞ւ է այդքան այդ մասին գրվում, քանի որ իրենց սպառած ուժերի մասին ուղղակի չեն գրում. դրա կարիքը չկա: Մի խոսքով որքան մոտենում է հոկտեմբերի 10-ը, այնքան ավելի ակնհայտ է դառնում իշխանությունների խուճապն ու վախը, իսկ ինքնախաբեության հին մեթոդը վերջում թակարդ է դառնալու հենց նույն դրանով ապրող իշխանությունների համար:

Արտակ Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին