▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին իր գնած գինու և օղու համար վճարել է հուշանվեր–թղթադրամով

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում սեպտեմբերի 26-ին, ժամը 19.10-ին1956 թ. ծնված Սեդա Ս.-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, անհայտ անձը Արենի գյուղում գտնվող իր տաղավարից գնումներ է կատարել և վճարել 1.000 ՌԴ ռուբլի, որի վրա ռուսերեն գրված է «չի հանդիսանում վճարման միջոց»: 
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1974 թ. ծնված Աշոտ Մ.-ն սեպտեմբերի 26-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Սեդա Ս.-ի տաղավարից գնել է 4 լ գինի և 2 լ դեղձի օղի, որի դիմաց պետք է վճարեր 10.000 դրամ, սակայն նրա մոտ համապատասխան չափի գումար չլինելու պատճառով Սեդա Ս.-ին վճարել է ՌԴ 1.000 ռուբլիանոց թղթադրամի տեսքով վճարման միջոց չհանդիսացող հուշանվեր թղթադրամով: 
Աշոտ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին, խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է ևս մեկ 1.000 ՌԴ ռուբլիանոց թղթադրամի տեսքով հուշանվեր թղթադրամ: Կատարվում է հետաքննություն:
 
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին