▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վերին Լարսը» ժամանակավորապես փակվում է

 

Գիշերային ժամերին Դեվդորակի կիրճում սողանքի վտանգի կապակցությամբ ժամանակավորապես կփակվի ռուս-վրացական սահմանին գործող «Վերին Լարս» անցակետը: Այդ մասին սեպտեմբերի 29-ին լրագրողներին է հայտնել Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Շավլիաշվիլին:
«Առատ տեղումներ են սպասվում: Թեև օդերևութաբաններն ասում են, թե սողանքներ չեն սպասվում, սակայն սպառնալիք կա, որ լեռնային ապարների մեծ հատվածներ կարող են տեղաշարժվել: Մեր ու այլ մարմինների ներկայացուցիչները տեղերում են և վերահսկում են շարժը: Հավանաբար, անվտանգության նկատառումներով մենք կփակենք մաքսակետը գիշերային ժամերին, իսկ հետո տեսնենք, թե ինչպիսին կլինեն եղանակային պայմանները»,-ասել է նա:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների առաջիկա օրերին ակնկալվում է եղանակային պայմանների կտրուկ վատթարացում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
Վերին Լարսի անցակետը վերջին անգամ փակվեց օգոստոսի 20-ի երեկոյան սողանքի վտանգի պատճառով: Երթևեկությունը վերականգնվեց օգոստոսի 30-ին: Սողանքի պատճառով նվազեց ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև:
Ավելի վաղ մայիսի 17-ին սելավի պատճառով Վրաստանի տարածքում արգելափակվեց Ռազմական վրացական ճանապարհը «Կազբեգի-Վերին Լարս» ուղղությամբ և մեկ ամիս կապ չկար Ռուսաստանի հետ Վրաստանի տարածքով:
Որոշ փորձագետներ կարծում են, որ այդ խնդրի լուծումներից մեկը կարող է դառնալ թունելի կառուցումը, ինչը թույլ կտա խուսափել երթևեկությունից վտանգավոր հատվածներում:

Գիշերային ժամերին Դեվդորակի կիրճում սողանքի վտանգի կապակցությամբ ժամանակավորապես կփակվի ռուս-վրացական սահմանին գործող «Վերին Լարս» անցակետը: Այդ մասին սեպտեմբերի 29-ին լրագրողներին է հայտնել Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Շավլիաշվիլին:

«Առատ տեղումներ են սպասվում: Թեև օդերևութաբաններն ասում են, թե սողանքներ չեն սպասվում, սակայն սպառնալիք կա, որ լեռնային ապարների մեծ հատվածներ կարող են տեղաշարժվել: Մեր ու այլ մարմինների ներկայացուցիչները տեղերում են և վերահսկում են շարժը: Հավանաբար, անվտանգության նկատառումներով մենք կփակենք մաքսակետը գիշերային ժամերին, իսկ հետո տեսնենք, թե ինչպիսին կլինեն եղանակային պայմանները»,-ասել է նա:

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների առաջիկա օրերին ակնկալվում է եղանակային պայմանների կտրուկ վատթարացում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Վերին Լարսի անցակետը վերջին անգամ փակվեց օգոստոսի 20-ի երեկոյան սողանքի վտանգի պատճառով: Երթևեկությունը վերականգնվեց օգոստոսի 30-ին: Սողանքի պատճառով նվազեց ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև: Ավելի վաղ մայիսի 17-ին սելավի պատճառով Վրաստանի տարածքում արգելափակվեց Ռազմական վրացական ճանապարհը «Կազբեգի-Վերին Լարս» ուղղությամբ և մեկ ամիս կապ չկար Ռուսաստանի հետ Վրաստանի տարածքով: Որոշ փորձագետներ կարծում են, որ այդ խնդրի լուծումներից մեկը կարող է դառնալ թունելի կառուցումը, ինչը թույլ կտա խուսափել երթևեկությունից վտանգավոր հատվածներում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին