▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավն ենք երևում՝ համատարած գորշության համատեքստում

Հայաստանն ազատության ցուցանիշով առաջատար է տարածաշրջանում:
Այսպիսին են «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ամենամյա զեկույցի տվյալները:
Գուցե իսկապես մենք առաջ ենք Ադրբեջանից, որտեղ կարող են լրագրողին կալանավորել մեկ հրապարակման համար կամ Իրանից, որն իզգոյացած է աշխարհից:
Թուրքիայի ու Վրաստանի պատկերն ավելի հակասական է, որովհետև այս երկրներում, այնուամենայնիվ, քաղաքական համակարգերն ավելի կայացած են, ընտրությնների արդյունքները չեն վիճարկվում:
Բայց գանք Հայաստանին ու արձանագրենք, ոչ եթե մենք անգամ տարածաշրջանային առաջատարն ենք մամուլի ազատության գծով, ապա հայաստանյան պատկերը, մեղմ ասած, մխիթարական չէ:
Սա այն դեպքն է, որ ոչ թե մենք ենք լավը, այլ մեր հարևաններն են գտնվում ավելի անմխիթար վիճակում:
Հայաստանյան ԶԼՄ-ները թվացյալ են անկախ, որովհետև անկախության գլխավոր ցուցիչը ֆինանսկան ինքնաբավությունն է:
Մեր թերթերը, կայքերը, հեռուստաընկերությունները գովազդային քաղաքականության շնորհիվ իրենց պահել չեն կարող ու, այսպես թե այնպես, գտնվում են պետական կամ օլիգարխիկ կառույցների ազդեցության տակ:
Էլ չեմ խոսում այն մասին, որ վերջին շրջանում ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ավելի հաճախակի են դառնում իշխանության տարբեր օղակների, նույնիսկ Ղազախստանից ժամանած ինչ-որ ՙՙգեղցու՚՚ հարձակումների, դատական կամայականությունների թիրախ:
Այնպես որ՝ մենք լավն ենք երևում՝ համատարած գորշության համտեքստում:

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին