▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շվեյցարական դեսպանատունը ներկայացրեց Երևանում իր ձայնասկավառակը

 

Երեկ` սեպտեմբերի 30-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահը հյուրընկալել էր դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանին, ով ներկայացրեց երևանյան հանդիսատեսին իր նոր ձայնասկավառակը՝ նվիրված շվեյցարական երաժշտությանը՝ “1900+” և “Դեսպանատան ձայնասկավառակներ” նախագծերի շրջանակներում: Սկավառակի շնորհանդեսը կազմակերպվել էր Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության օժանդակությամբ: Այն ներառում է շվեյցարացի 20-րդ դարի 2-րդ կեսի և ժամանակակից կոմպոզտորների՝ Հայնց Հոլլիգերի, Կլաուս Հուբերի, Էրիկ Գոդիբերի, Միքաել Ժարելի, Բեթ Ֆուրերի և Էդվարդ Սթեմփֆլիի դաշնամուրային ստեղծագործությունները, որոնցից մի քանիսը ժամանակակից երաժշտության պատմության մեջ ձայնագրվում են առաջին անգամ: 
“Անչափ ուրախ ենք, որ Հայկ Մելիքյանի եվրոպական շրջագայությունից առաջ կարողացանք ավարտին հասցնել այսօրվա համերգի աշխատանքները և հայ ունկնդրին և Դաշնակահարի երկրպագուներին ներկայացնել այս գեղեցիկ և խորհրդանշական ծրագիրը: Ներկայացվող շվեյցարական երաժշտության ձայնասկավառակը թվով երկրորդն է “Դեսպանատան ձայնասկավառակներ” շարքում: Արդեն պատրաստ է թվով երրորդը՝ նվիրված Լիտվայի դասականներին, որը ներկայացնում է Հայաստանում Լիտվայի հանրապետության դեսպանությունը: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանում Շվեյցարիայի դեսպան՝ պն. Գասսերին, համերգի կազմակերպման համար, համերգի հովանավոր “Կազանչյան ժամացույցներ” ընկերության տնօրեն՝ պն. Կազանչյանին, ինչպես նաև մեր կողմից շատ սիրելի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տնօրինությանը՝ երկար տարիներ մեր կողքին և մեզ հետ միշտ համախոհ լինելու համար”,- նշում է Դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը:

Երեկ` սեպտեմբերի 30-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահը հյուրընկալել էր դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանին, ով ներկայացրեց երևանյան հանդիսատեսին իր նոր ձայնասկավառակը՝ նվիրված շվեյցարական երաժշտությանը՝ «1900+» և «Դեսպանատան ձայնասկավառակներ» նախագծերի շրջանակներում: Սկավառակի շնորհանդեսը կազմակերպվել էր Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության օժանդակությամբ: Այն ներառում է շվեյցարացի 20-րդ դարի 2-րդ կեսի և ժամանակակից կոմպոզտորների՝ Հայնց Հոլլիգերի, Կլաուս Հուբերի, Էրիկ Գոդիբերի, Միքաել Ժարելի, Բեթ Ֆուրերի և Էդվարդ Սթեմփֆլիի դաշնամուրային ստեղծագործությունները, որոնցից մի քանիսը ժամանակակից երաժշտության պատմության մեջ ձայնագրվում են առաջին անգամ: 

«Անչափ ուրախ ենք, որ Հայկ Մելիքյանի եվրոպական շրջագայությունից առաջ կարողացանք ավարտին հասցնել այսօրվա համերգի աշխատանքները և հայ ունկնդրին և Դաշնակահարի երկրպագուներին ներկայացնել այս գեղեցիկ և խորհրդանշական ծրագիրը: Ներկայացվող շվեյցարական երաժշտության ձայնասկավառակը թվով երկրորդն է «Դեսպանատան ձայնասկավառակներ» շարքում: Արդեն պատրաստ է թվով երրորդը՝ նվիրված Լիտվայի դասականներին, որը ներկայացնում է Հայաստանում Լիտվայի հանրապետության դեսպանությունը: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանում Շվեյցարիայի դեսպան՝ պն. Գասսերին, համերգի կազմակերպման համար, համերգի հովանավոր «Կազանչյան ժամացույցներ» ընկերության տնօրեն՝ պն. Կազանչյանին, ինչպես նաև մեր կողմից շատ սիրելի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տնօրինությանը՝ երկար տարիներ մեր կողքին և մեզ հետ միշտ համախոհ լինելու համար»,- նշում է Դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին