▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ եք վարկ վերցրել.Արամ Մանուկյանը՝ Ջաղինյանին

Շարունակվում  է  Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկումը։

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը մինչ կհնչեցներ հարցը՝ Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի նախագահ Ռուբեն Ջաղինյանին խնդրեց նշումներ կատարել, քանի որ հարցերը շատ են: Պատգամավորի հարցը վերաբերում էր վարկերին. քանիսն են և գումարը որքա՞ն է կազմում:

«Ինչո՞ւ  վարկերը եկամուտների աղյուսակում նշված չեն: Հարցերը մի քիչ շատ են, պետք է նշումներ անեք: Գրիչ չունե՞ք, գրիչ տվեք: Վարկերը փակվել են Կառավարության պահուստային ֆոնդից՝ 856 միլիոն դրամով: Դուք նախապես գիտեի՞ք, որ չեք կարողանալու փակել, կամ հետո՞ պետք է դիմեիք Կառավարությանը՝ վարկը փակելու համար: Պետությունը փակել է միայն վարկի տոկոսը, թե՞ վարկը: Եվ, ինչու՞ եք վարկի դիմում, եթե ձեր ծախսերը՝ մուտքն ու ելքը հավասար են: Ինչո՞ւ վարկ վերցնել, որ Կառավարությունն էլ պահուստային ֆոնդից վճարի: Պահուստային ֆոնդը հրատապ, արտառոց դեպքերի համար է»:

Ռուբեն Ջաղինյանը նկատեց, որ ճիշտ կլինի՝ պատասխանները գրավոր ուղարկեն, թվերի մեջ հնարավոր է՝ վրիպում լինի: Ինչ վերաբերում է պահուստային ֆոնդին, պետք է հասկանալ, որ Հ1-ի տարածքում կան շինություններ, որոնք քանդվում էին: Իսկ վարկը մեկն է:

 

 

Շարունակվում  է  Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկումը։
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը մինչ կհնչեցներ հարցը՝ Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի նախագահ Ռուբեն Ջաղինյանին հորդորեց նշումներ կատարել, քանի որ հարցերը շատ են:«»
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին