▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավատում եմ հոկտեմբերի 10-ի իշխանափոխությանը

Ողջո’ւյն Հայաստանի Հանրապետության հարգելի Քաղաքացի!
Ողջույն իմ ընկերներ, գործընկերներ և հայրենակիցներ: Իմ անունը Անդրանիկ Խաչատրյան է, ես 58 տարեկան եմ: Ես մասնակցել եմ Արցախյան հերոսամարտի ողջ ընթացքին, ինչից հետո այժմ հանդիսանում եմ 3-րդ կարգի հաշմանդամ: Ունեմ ընտանիք. կին, դուստր և երկու որդի:

Ես սիրում եմ իմ հայրենիքը, իմ երկիրը, մեր հողերի համար արյուն եմ հեղել և պատրաստ եմ հետայսու ևս հեղել մեր արտաքին և ներքին թշնամիների դեմ պայքարում:
Իմ մարտական ընկերներից շատերը զոհվեցին մարտի դաշտում Անկախ և Հզոր Հայաստանի և Արցախի համար: Սակայն ես ցավում և սարսափում եմ այն ամենի համար, ինչ այսօր տեսնում եմ իմ տան պատուհանից:

Շուրջբոլորը աղքատություն է, թշվառություն, ավերակներ և մարդկանց հուսահատություն: Հեռուստացույցով ելույթ են ունենում մարդիկ, որոնց նայելով սրտխառնոց է առաջանում մոտդ, այնքան են նրանք տհաճ և զզվելի աչքի համար:
Իմ ընկերները գնացել են, որպեսզի գոնե ինչ-որ ձևով կերակրեն իրենց ընտանքիներին, իսկ ես չեմ կարող գնալ: Ավելին, ես երբեք չեմ կարող քայլել, քանի որ զոհեցի իմ առողջությունը Ազատ երկրի համար, սակայն արդյունքում ստացա գերիների` իշխանության, ռեժիմի գերիների, աղքատության ու սովի գերիների երկիր:

Եթե Դու այսօր քո երկրում գոնե փոքր-ինչ գումար ես կարողանում աշխատել, ապա քո ձեռքից դա էլ կխլեն (հարկերով, տուգանքներով, ուժով): Այսպիսի երկրի համար ես չէի մաքառում, այսպիսի երկրի համար ես չկորցրեցի ոտքերս ու դարձա հաշմանդամ: 
Ես նայում եմ պատուհանից և տեսնում եմ փոքրիկ երեխաների, որոնք վազվզում են բակում: Նրանց պայծառ ապագայի, նրանց ուրախ կյանքի համար էի ես պայքարում, չխնայելով ուժերս, հոգիս և առողջությունս:

Եվ այսօր ես կոչ եմ անում Բոլորին` շարունակե’լ պայքարել` չխնայելով Ձեր ուժերը, Ձեր հոգին և առողջությունը: Ես չեմ կարող տանից դուրս գալ, բայց ես Ձեր հետ եմ: Ես հավատո’ւմ եմ Հոկտեմբերի 10-ին Իշխանափոխությանը: Ես հավատո’ւմ եմ Փոփոխություններին:  Իմ երեխաները Ազատության հրապարակում են լինելու հանուն իրենց հոր, իմ ընկերները Ազատության հրապարակ են գնալու հանուն մեր երկրի, հանուն նոր Հայաստանի: Հուսով եմ որ Դուք ինձ հուսախաբ չեք անի, ինչպես ես ձեզ ժամանակին հուսախաբ չարեցի իմ նվիրումով:

Աստված Ձեզ Բոլորիդ պահապան: 

Ամեն:

Աղբյուրը` armenianlegion.wordpress.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին