▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն Արամ Մանուկյանին հորդորել է լինել առավել կոռեկտ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ոչ իշխանական ուժերի տարանջատման հերթական անհաջող փորձը

Աբովյանում ոչ իշխանական ուժերի կողմից հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի ոչ կոռեկտ արտահայտվելու հետ կապված, իշխանական կերակրատաշտակից օգտվող վերլուծաբաններն ու լրատվականները ամեն կերպ փորձում են հաճոյանալ նրանց և ամեն մեկն իր վարկածն է առաջ քաշում, ինչն ակամայից ծիծաղ է առաջացնում։ 

Ոմանք պնդում են, թե իբր այդ հայտարարությունից հետո, ԲՀԿ-ն «հալածանքների» է ենթարկել Արամա Մանուկյանին և թույլ չի տալիս, որպեսզի մասնակցի հանրահավաքների։ Հիմա իրականությունը՝ Արամ Մանուկյանը Սյունիքի հանրահավաքին ներկա չէր, քանի որ զբաղված էր կազմակերպչական աշխատանքներով՝ մյուս շրջաններում և մարզերում անցկացվելիք հանրահավաքների հետ կապված։ 
Ոմանք պնդում են, թե իբր Արամ Մանուկյանին լռեցնելու պատրվակը ԲՀԿ-ն օգտագործում է ոչ իշխանական ուժերի շարքում «գլխավորի» դերը ստանձնելու համար։

Հիմա իրականությունը՝ ԲՀԿ-ն միշտ էլ կողմ է եղել կոռեկտ արտահայտվելուն և ի դեմս այդ համոզման հորդորել է Արամ Մանուկյանին, որպեսզի հետագա հայտարարությունների և ելույթների ժամանակ լինել առավել կոռեկտ, քանզի դա չի համապատասխանում ոչ իշխանական ուժերի որդեգրած ձևաչափին, իսկ սա չի ենթադրում լիդերի պահվածք, սա քաղաքակիրթ պայքարի կոչ է ընդհամենը։

Ոմանք պնդում են, թե իբր ԲՀԿ-ն «սպառնացել» է չֆինանսաորել ՀԱԿ-ին, եթե շարունակի նմանատիպ հայտարարություններով հանդես գալ։ Հիմա իրականությունը՝ կապված ոչ իշխանական ուժերի կողմից կազմակերպված հանրահավաքների հետ, բոլորն էլ ունեն իրենց ուրույն ներդրումը և սխալ կարծրատիպ է ձևավորվել ոմանց մոտ, որ ԲՀԿ-ն է ֆինանսավորում այդ ամենը։ Սակայն հիշեցնեմ, որ բոլոր կուսակցություներն էլ ունեն իրենց այսպես ասված «բյուջեն», որը նախատեսված է նման կազմակերպչական աշխատանքների իրականացման համար, այնպես որ այդ «ոդիսականը» հոդս է ցնդում, քանզի սա պայքար է, որի լրջությունը գիտակցելով վերոնշյալ ուժերը օգտագործում են իրենց բոլոր ռեսուրսները։

Պոլիտիկ մեն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին