▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում հանրայիններից միայն ռադիոյից են գոհ

Այսօր ԱԺ-ում շարունակվել է ՀՀՌԽ 2013 թվականի գործունեության վերաբերյալ քննարկումը, որի  ընթացքում պարբերաբար հնչել են բացասական կարծիքներ Հանրային հեռուստաընկերության որակի, վերցված վարկերի վերաբերյալ և ոչ միայն:

Հանրայինի վարկերով հետաքրքրված էր ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, ով Հանրային հեռուստառաիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին ասաց հետևյալը. «Ինչո՞ւ վարկ վերցնել, որ Կառավարությունն էլ պահուստային ֆոնդից վճարի: Պահուստային ֆոնդը հրատապ, արտառոց դեպքերի համար է»:

Նշենք, որ Ռուբեն Ջաղինյանին այսօր իրենց հարցերն են ուղղել նաև մյուս պատգավորները: ԱԺ հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը, մասնավորապես, անդրադարձել է Հանրային ռադիոյի աշխատանքին. «Ուզում եմ խոսել, բարձրաձայնել այն մասին, որ քաղաքացիները շատ մեծ գոհունակությամբ են խոսում Հանրային ռադիոյի աշխատանքների մասին: Ռադիոն բավարարում է հանրության պահանջները եւ վարվող քաղաքականության, եւ բովանդակային առումով»:

Հանրային  ռադիոյի որակի վերաբերյալ դրական կարծիք հայտնեց նաև է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը. «Եթե զուտ միայն Հանրային ռադիոյի գործունեությունը դիտարկած լինեինք՝ ամենաբարձր գնահատականներից բացի այլ գնահատականներ չէին լինի։ Դա նաեւ հետաքրքիր ուղենիշ է մնացած ընկերությունների գործունեության համար»:

 

Պատգամավոր Թեւան Պողոսյանին հետաքրքրող հարցն էլ սա էր. ««Երեւան ձայն» լրատվական հաղորդման մեջ նշված է, որ 13 լեզուներով է թարգմանվում, հատկապես 2012 թ-ի համեմատ ավելացել է եւս երկու լեզու՝ թուրքերեն եւ ադրբեջաներեն, եւ ձեր հաղորդումները armradio.info կայքում է տեղադրվում: Արդյո՞ք դուք մոնիտորինգ արել եք, թե ադրբեջաներեն եւ թուրքերեն թարգմանություններն ինչ ծավալով են սփռվել, կամ ինչ լսարան են ունեցել եւ ինչ ազդեցություն են ունեցել: Շատ կարեւորում եմ, քանի որ երբ տարածում եք ինֆորմացիա մեր մասին, պետք է իմանաք նաեւ արձագանքների մասին»:
Այս առնչությամբ նշենք, որ Հանրային ռադիոյում Արտասահմանի համար տրվող հաղորդումների բաժինը հիմնվել է 1947 թվականից: Ադրբեջաներենով եւ թուրքերենով հաղորդումների սկիզբը դրվել է դեռեւս 1963 թվականի նոյեմբերի 2-ից: Իսկ անցյալ տարի ավելացել է միայն հունարենով տրվող հաղորդումը: Սա, նշենք, հարցի առնչությամբ «Ռադիոլուրի» դիտարկումն է:

Պատգամավոր Թեւան Պողոսյանին հետաքրքրող հարցն էլ սա էր. ««Երեւան ձայն» լրատվական հաղորդման մեջ նշված է, որ 13 լեզուներով է թարգմանվում, հատկապես 2012 թ-ի համեմատ ավելացել է եւս երկու լեզու՝ թուրքերեն եւ ադրբեջաներեն, եւ ձեր հաղորդումները armradio.info կայքում է տեղադրվում: Արդյո՞ք դուք մոնիտորինգ արել եք, թե ադրբեջաներեն եւ թուրքերեն թարգմանություններն ինչ ծավալով են սփռվել, կամ ինչ լսարան են ունեցել եւ ինչ ազդեցություն են ունեցել: Շատ կարեւորում եմ, քանի որ երբ տարածում եք ինֆորմացիա մեր մասին, պետք է իմանաք նաեւ արձագանքների մասին»:
Ի դեպ, այս առնչությամբ նշենք, որ Հանրային ռադիոյում Արտասահմանի համար տրվող հաղորդումների բաժինը հիմնվել է 1947 թվականից: Ադրբեջաներենով եւ թուրքերենով հաղորդումների սկիզբը դրվել է դեռեւս 1963 թվականի նոյեմբերի 2-ից: Իսկ անցյալ տարի ավելացել է միայն հունարենով տրվող հաղորդումը. սա, նշենք, հարցի առնչությամբ «Ռադիոլուրի» դիտարկումն է:

 

 

Կարդացեք նաև` Ինչո՞ւ եք վարկ վերցրել.Արամ Մանուկյանը՝ Ջաղինյանին

700 միլիոնը Հանրային հեռուստատեսության փոխարեն տվեք սահմանապահ համայնքներին.Ն.Փաշինյան


«Նամուս»-ը ցույց տվեք, որ աննամուսների թիվը կրճատվի.Պատգամավորի առաջարկը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին