▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԽԽՎ-ի հերթական նախաձեռնությունը փաստում է Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն այս պահին Ստրասբուրգում է` որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ:  Պատգավորը  ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի Ադրբեջանի  ձերբակալված ակտիվիստների վերաբերյալ միաձայն ընդունված հայտարարությանը.

«Այսօր ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրվեց հերթական նախաձեռնությունը, որում փաստվում է Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակը: Արդեն տեղեկացրել էի, որ երեկ ԵԽԽվ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը այդ կապակցությամբ ընդունել էր միաձայն հայտարարություն դատապարտելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները:

Վաղը ԵԽԽՎ-ում կլինի մոնիտորինգի հանձնաժողովի հերթական զեկույցը, որտեղ կա բավական լուրջ անդրադարձ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին: Եթե որոշ քննադատների թվում է, որ այս ամենը կատարվում է հենց այնպես, առանց մեր պատվիրակության ուղղակի կամ անուղղակի մասնակցության կամ ջանքերի ստիպված եմ հիասթափեցնել: Եթե քննադատների մեջ կան երբեմնի դիվանագետներ, ապա կհասկանան ինչ նկատի ունեմ, և շատ փակագծեր չեմ բացի:

Ինչ վերաբերում է լեզուների իմացությանը, ապա եթե պատվիրակության բոլոր անդամների կողմից թե լիագումար և թե հանձնաժողովի նիստերի ժամանակ հնչեցվող անգլերեն և ֆրանսերեն ելույթները, և տառադարձությունը ընկալվում են որպես ռուսերեն, սա արդեն լսողական զառանցանքի հետևանք է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին