▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան առիթ ստեղծեց Սիրիա ներխուժման, այն ինչ երազում է վաղուց

Այսօր տարածվեց հաղորդագրություն,որ Սիրիայի տարածքում գտնվող Շահ Սուլեյմանի դամբարանը գրավվել է ԻՊ-ի զինյալների կողմից,իսկ 20 թուրք ասքյար գերևարվել է,ինչ է սա նշանակում?: Սա նշանակում է,որ թուրքիան իր սերտ կապերը օգտագործելով՝առիթ ստեղծեց Սիրիա ներխուժման,այն ինչ երազում է վաղուց: Շահ Սուլեյմանը համարվում է թուրքական պետության հիմնադիրը,իսկ նրա գերեզմանի պահպանությունը համարվում է թուրքիայի սրբազան պարտքը,անգամ Ասսադն է կողմ եղել,որ սահմանափակ թվով թուրքական զորք գնա պաշտպանելու նրա դամբարանը: Տարբեր ավանտյուրաներ կատարեց թուրքիան,որ ցամաքային ներխուժում սանձազերծի Սիրիայի հանդեպ՝կործանեց սիրիական ինքնաթիռ,մի քանի անգամ իր գրպանային իսլամիստները արկեր արձակեցին սիրիական տարածքից,իսկ այժմ ԻՊ -ի ձեռքերով իդեալական առիթ ստեղծեց: Հիմա մարդիկ կասեն,որ իրենք սիրիական ռեժիմի դեմ չեն կռվում,այլ՝ԻՊ-ի,որը գերևարել է 20 ասքյարի և գրավել է թուրքերի ազգային սրբատեղին,դե գնում են ազատագրեն: Առիթը կա: ԻՊ-ի դեմ պայքար,բայց ձեռքի հետ էլ Սիրիայում գրավված տարածքներ կլինեն և պայքար օրեցօր ակտիվացող և հզորացող քրդական ուժերի դեմ:

 

Տիգրան Մկրտչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին