▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազնավուրի երգի հետ կապված սկանդալ՝ թուրքական հեռուստաեթերում

 

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր խորհուրդը 20 հազար թուրքական լիրայի (մոտ 10 հազ. ԱՄՆ դոլար) չափով տուգանել է «Հաբեր թուրք» հեռուստաալիքին: Ըստ խորհրդի որոշման՝ այդ ալիքով հեռարձակվող «Պատմության հետնասենյակը» հաղորդման վարող, պատմաբան Մուրադ Բարդաքչըն օգտագործել է արտահայտություններ, որոնք հակասում են «եթերում մարդու արժանապատվությունը հարգելու, չստորացնելու, չնվաստացնելու և չզրպարտելու, ինչպես նաև  գռեհիկ արտահայտություններ և ժարգոն չկիրառելու» սկզբունքին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Վաթան» թերթը:
Բան այն է, որ սեպտեմբերի 6-ին նշյալ հաղորդաշարի հերթական  հաղորդման ժամանակ, Բարդաքչըն հնչեցրել էր աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շարլ Ազնավուրի երգերից մեկը, ինչը հեռուստադիտողների շրջանում դժգոհություն էր առաջացրել: Պատասխանելով բողոքներին, թե ինչպես կարելի է հայկական երգ հնչեցնել, Բարդաքչըն օգտագործել էր մի շարք արտահայտություններ, որոնք ըստ խորհրդի որոշման, հակասում են վերոհիշյալ սկզբունքին:  Բարդաքչըն մասնավորապես ասել է. «Ասում են՝ ինչպե՞ս ես հայերեն երգեր հնչեցնում: Ֆրանսերեն է: Լավ, ականջներով չեք լսում, բայց եթե ուրիշ մասով էլ լսեք անգամ, նման հիմարություն չեք կարող դուրս տալ: Երգը ֆրանսերեն է, կատարողն է հայ, հիմա՞ր ես»:
Ermenihaber.am

ermenihaber-ը գրում է. Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր խորհուրդը 20 հազար թուրքական լիրայի (մոտ 10 հազ. ԱՄՆ դոլար) չափով տուգանել է «Հաբեր թուրք» հեռուստաալիքին: Ըստ խորհրդի որոշման՝ այդ ալիքով հեռարձակվող «Պատմության հետնասենյակը» հաղորդման վարող, պատմաբան Մուրադ Բարդաքչըն օգտագործել է արտահայտություններ, որոնք հակասում են «եթերում մարդու արժանապատվությունը հարգելու, չստորացնելու, չնվաստացնելու և չզրպարտելու, ինչպես նաև  գռեհիկ արտահայտություններ և ժարգոն չկիրառելու» սկզբունքին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Վաթան» թերթը:

Բան այն է, որ սեպտեմբերի 6-ին նշյալ հաղորդաշարի հերթական  հաղորդման ժամանակ, Բարդաքչըն հնչեցրել էր աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շարլ Ազնավուրի երգերից մեկը, ինչը հեռուստադիտողների շրջանում դժգոհություն էր առաջացրել: Պատասխանելով բողոքներին, թե ինչպես կարելի է հայկական երգ հնչեցնել, Բարդաքչըն օգտագործել էր մի շարք արտահայտություններ, որոնք ըստ խորհրդի որոշման, հակասում են վերոհիշյալ սկզբունքին:  Բարդաքչըն մասնավորապես ասել է. «Ասում են՝ ինչպե՞ս ես հայերեն երգեր հնչեցնում: Ֆրանսերեն է: Լավ, ականջներով չեք լսում, բայց եթե ուրիշ մասով էլ լսեք անգամ, նման հիմարություն չեք կարող դուրս տալ: Երգը ֆրանսերեն է, կատարողն է հայ, հիմա՞ր ես»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին