▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զավեշտալի ելույթների մասին ելույթը՝ բանավեճի պատճառ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ խնդրեց խնդիրներ ներկայացնելիս գնահատականներից զերծ մնալ, ով իր ելույթում ասել էր, որ որոշ պատգամավորներ զավեշտալի ելույթներ են ունենում.

«ՀՀ ԱԺ-ն բազմակարծության ամբիոն է և պարտադիր չէ, որ պատգամավորի կարծիքը համընկնի Ձեր կարծիքին: Որևէ պատգամավոր իրեն թույլ չի տալիս Ձեր կածիքը զավեշտալի համարել: Նոր ասացիք, որ Գլխավոր դատախազը անձնական հարձակում է գործում Ձեր նկատմամբ: Ըստ իս՝ դա զավեշտալի է, որովհետև ես նման բան չեմ լսել»,-ասաց Շարմազանովը:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց հորդորների համար՝ նկատելով. «Բայց Ձեր գնահատականներ տալու իրավունքը չի բացառում իմ գնահատականներ տալու իրավունքը: Կարծում եմ` ես էլ իրավունք ունեմ գտնել, որ որոշակի հարցադրում, ոչ թե պատգամավորը կամ իր ելույթը կարող է թվալ զավեշտալի, դա իմ իրավունքն է, որն ամրագրված է Սահմանադրությամբ»:

Կարեն Անդրեասյանը հավելեց, որ դատախազի կողմից անձնական հարձակում է համարում այն, որ հրապարակային հայտարարության մեջ իր հայտարարության վերաբերյալ տրվում է «ջղաձիգ» պիտակը: «Դա արդեն անձնական հակադարձում է, դա ձև է ինձ լռեցնելու: Ես հուսով եմ, որ ԱԺ-ը կպաշտպանի ՄԻՊ-ին»,- ասաց նա:

ԱԺ փոխխոսնակը հակադարձեց, որ որևէ իշխանություն խնդիր չի դրել ու չի կարող դնել ՄԻՊ-ին լռեցնելու կամ ահաբեկելու:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ խնդրեց խնդիրներ ներկայացնելիս գնահատականներից զերծ մնալ, ով իր ելույթում ասել էր, որ որոշ պատգամավորներ զավեշտալի ելույթներ են ունենում.
«ՀՀ ԱԺ-ն բազմակարծության ամբիոն է և պարտադիր չէ, որ պատգամավորի կարծիքը համընկնի Ձեր կարծիքին: Ոևէ պատգամավոր իրեն թույլ չի տալիս Ձեր կածիքը զավեշտալի համարել: Նոր ասացիք, որ Գլխավոր դատախազը անձնական հարձակում է գործում Ձեր նկատմամբ: Ըստ իս՝ դա զավեշտալի է, որովհետև ես նման բան չեմ լսել»: 
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ամեն դեպքում շնորհակալություն հայտնեց հորդորների համար. «Բայց Ձեր գնահատականներ տալու իրավունքը չի բացառում իմ գնահատականներ տալու իրավունքը: Կարծում եմ` ես էլ իրավունք ունեմ գտնել, որ որոշակի հարցադրում, ոչ թե պատգամավորը կամ իր ելույթը կարող է թվալ զավեշտալի, դա իմ իրավունքն է, որն ամրագրված է Սահմանադրությամբ»:
Կարեն Անդրեասյանը հավելեց, որ դատախազի կողմից անձնական հարձակում է համարում այն, որ հրապարակային հայտարարության մեջ իր հայտարարության վերաբերյալ տրվում է «ջղաձիգ» պիտակը: «Դա արդեն անձնական հակադարձում է, դա ձև է ինձ լռեցնելու: Ես հուսով եմ, որ ԱԺ-ը կպաշտպանի ՄԻՊ-ին»,- ասաց նա:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին