▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղադրողը միջնորդեց Խաչիկյանին դատապարտել 13 տարվա ազատազրկման

pastinfo.am-ը գրում է. «Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում մեղադրողը հրապարակեց մեղադրական ճառը: Ըստ այդմ, մեղադրողը Վազգեն Խաչիկյանի համար միջնորդեց ազատազրկում՝ 13 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Գործով ամբաստանյալներ Աշոտ Աբրահամյանի համար դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը պահանջեց դատապարտել ազատազրկման 6 տարի 6 ամիս, Հովհաննես Գրիգորյանին՝ 6 տարի 2 ամիս, Վիգեն Գևորգյանին և Արթուր Սուքիասյանին՝ 4 տարի 6 ամիս, Վահագն Խաչատրյանին և Հովհաննես Հովհաննիսյանին՝ 5 տարի 6 ամիս, Սամվել Էլբակյանին՝ 5 տարի, իսկ Համլետ Մարտիրոսյանին, Բագրատ Մուրադյանին, Արմեն Խաչատրյանին և Հրանուշ Դանիելյանին՝ 4-ական տարի ժամկետով ազատազրկման:

Միաժամանակ մեղադրողը միջնորդեց Հրանուշ Դանիելյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով»:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին