▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հստակ օրակարգ չի կարող ունենալ մի կառույց որի ներսում չեն կարողնում գալ ընդանուր կոնսեսուսի

Քաղաքական իրադարձությունները շարունակվում են: Ակնհայտ է, որ իշխանություններն ու ոչ իշխանական ուժերը դեռևս չեն կարողանում գտնել ընդանուր եզրեր` արդի խնդիրների լուծման համար: Անլուծելի են շարունակվում մնալ բազմաթիվ հարցեր: Ամեն դեպքում հասարկության մոտ չպետք է հուսալքություն առաջացնել:

Մոտ մեկ ամիս առաջ տված հարցազրույցում Գագիկ Ծառուկյանը հստակ նշեց, որ քաղաքական հայեցակարգ դեռևս չունեն եռյակի ներսում և կոնկրետ քաղաքական քայլերի մասին կխոսի այն ժամանակ, երբ կունենան հստակ օրակարգ: Այո, տրամաբանական է, չխոսեց մի հարցի վերաբերյալ, որի մասին հստակ օրակարգ դեռևս չունեն:

Նույն ժամանակ ՀԱԿ թևը հայտարարեց, որ իրենց մետ հստակ է քաղաքական օրակարգը և բոլոր հարցերի վերաբերյալ ունեն դիրքորոշում: 
Չեմ ուզում ևս մեկ անգամ անդրադառնալ այն հանգամանքին, որ հստակ պլանավորված օրակարգ ու մոտեցումներ չի կարող ունենալ մի կառույց որի ներսում չեն կարողնում գալ ընդանուր կոնսեսուսի և վտանգ ունեն՝ եռյակի երկյակ դառնալու:

Այստեղ կխոսեմ այն մասին, որ ՀԱԿ թևը, մասնավորապես Լևոն Զուրաբյանը, Ծառուկյանի հարցազրույցից հետո ավելի ուժեղ ոգևորությամբ էր խոսում իրենց օրակարգի ու որոշիչ քաղաքական քայլերի մասին:
Կարծում եմ հասարակության հետ անկեղծ լինելը պետք է լինի առաջնահերթություն:
Գոռ Մարկոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին