▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետականի դեմքերի «գաղափարական» վեճը

Երեկ կառավարության շենքի մոտ շատ հետաքիրքիր ու ՙՙբովանդակային՚՚ վեճ է եղել. իրար են տվել ՀՀԿ-ի բոլոր միջոցառումների բակային մասնակիցները՝ ՀՀԿ-ի հայտնի ՙՙտատիկը՚՚ ու ՀՀՇ-ից ՙՙթռած՚՚ ու ՀՀԿ-ինը դարձած Գևորիկը:
ՙՙՆա կեղծավոր պառավա, ՀՀԿ-ի համակիրը չի՚՚,- վեճի ՙՙփակագծերը՚՚ բացահայտել է Գևորիկը: ՙՙՏատն՚՚ էլ Գևորիկի հասցեին շպրտել է, թե ՙՙնա Հանրապետականին չի պաշտպանում, նա նի ռիբա, նի մյասո ա՚՚:
Իրականում պարզ է, թե ինչու են վիճում Գևորիկն ու ՙՙՏատին՚՚:
Նրանց վեճը շատ նման է իշխանության վերնախավում նկատվող գզվռտոին. ՙՙվերևներում՚՚ աթոռի ու փայի համար են իրար ուտում, Գևորն ուՙՙՏատն՚՚ էլ՝ ՀՀԿ գրասենյակի կամ Կառավարության շենքի մոտ հարմար դիրքավորվելու համար են իրար ՙՙմիս ուտում՚՚:
Կարճ ասած, եթե հանրապետականները մտածում են՝ ո՞նց անեն, որ Ազատիչին կամ Արգամիչին մոտ լինեն ու մի յուղոտ պատառի տեր լինեն, նրանց ՙՙՏատին՚՚ ու Գևորիկն էլ մտածում են՝ հայտնի շենքերի որ հատվածում ճիշտ դիրքավորվեն, որ հանրապետական բոսսերից ստանան իրնեց ՙՙնալոգը՚՚:
Չկարծեք, թե Հանրապետական էլտայի բառապաշարն էլ շատ տարբեր է հանրապետական ՙՙբոմժերի՚՚ լեքսիկոնից:
Օրինակ, երբ ինչ-որ մեկը վարչապետից ուզում է պաշտոն ստանալ, ոչ թե իրեն է գովում, այլ՝ իր պոտենցիալ մրցակցին է փնովում՝ մոտավորապես այսպես. ՙՙՇեֆ ջան, նա կեղծավոր գյադա է, ՀՀԿ-ի համակիրը չի, ԲՀԿ-ի հետ ա՚՚:
Հետո վարչապետի մոտ գալիս է էն մյուսը, ով դարձյալ հավակնում է նույն պաշտոնին ու նախորդի մասին ասում է. ՙՙՇեֆ ջան, նա Հանրապետականին չի պաշտպանում, նա նի ռիբա, նի մյասո ա, էն օրն էլ տեսա՝ Եռյակի միտինգին էր մասնակցում՚՚:
Մի խոսքով, եթե ուզում եք ՙՙվերևի՚՚ բարքերին ծանոթանալ, թերթ մի կարդացեք կամ ինտերնետում մի տանջվեք, ականջ դրեք ՀՀԿ-ի ՙՙՏատիկի՚՚ ու ՀՀԿ-ի Գևորիկի վեճին:

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին