▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեժիմի իրական դեմքերից՝ Սուրիկ Խաչատրյան

Վերջին շրջանում, հատկապես Սուրիկ Խաչատրյանի Սյունիքի մարզպետի պաշտոնին վերանշանակումից հետո հասարակական բուռն դժգոհության ալիք բարձրացավ Սուրիկ Խաչատրյանի և նրան նշանակողների դեմ, ընդհուպ մինչև ստորագրահավաքներ՝ նրան մարզպետի պաշտոնից հեռացնելու համար։ Բայց արի ու տես, որ ժողովրդի ձայնը վերստին անգամ անտեսվեց, ինչպես որ այս ռեժիմի և նրա հպատակների գործելաոճին է հարիր։ Հատկանշական է այն փաստը, որ Սուրիկ Խաչատրյանին պաշտոնից հեռացրել էին ոչ նրա համար, որ նա իր պարտականությունները լավ չէր կատարում, այլ կոնկրետ դեպքի հետ կապված՝ երջանկահիշատակ Ավետիք Բուդաղյանի և նրա եղբոր հետ կապված, որի արդյունքում, Ավետիք Բուդաղյանը զոհվել էր։ Հիմա հարց է առաջանում, եթե նման դեպքը պատճառ է հանդիսացել, որպեսզի Սուրիկ Խաչատրյանին պաշտոնից հեռացնեն, այդ ինչ մարդասիրական, այդ ինչ սխրագործական քայլ է դրանից հետո արել Սուրիկ Խաչատրյանը, որ նրան նորից վստահեն այդ պաշտոնը։ Սա մեկ։
Երկրորդ․ Սուրիկ Խաչատրյանի մարդ կերպարը արժեքավորելու համար, լուրեր են տարածում, թե իբր Ղարաբաղյան պատերազմի տարիներին, մեծ ներդրում է ունեցել նա այդ գործընթացում, բայց արի ու տես, որ սյունեցիները այլ կարծիք ունեն։ Ստեղ են ասել, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել։ Վերոնշյալ սյունեցիներին շարքին է պատկանում Սամվել Հարությունյանը, ով տեսախցիկի առաջ էր բարձրաձայնում այն, ինչ ես նշեցի։ Ստացվում է, որ այդ լուրերը ուղակի միֆ են ոչ ավելին։

Երրորդ․ Ինչպե՞ս է ստացվում, որ դեռևս 1990-ականներին համարյա թե ոչինչ չունեցող Սուրիկ Խաչատրյանը, ներկայիս դրությամբ դարձել է միլիոնատեր, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան։ Եկեք համաձայնեք, որ նման ժամանակահատվածում վերոնշյալ "հաջողությունների" դժվար թե հասնի մարդ՝ արդար ճանապարհով, քանի որ, այնպես էլ չէ, որ Սուրիկ Խաչատրյանը փայլում է իր գիտելիքներով։ Վերստին հիշեցնեմ և փաստեմ ասածս, որ Սուրիկ Խաչատրյանի գիտությունների դոկտորի կոչման հետ կապված հերքումները առավել քան ակներև են, ԲՈՀ-ից հաստատել են, որ նման բան չկա, դա ուղակի կեղծիք է։ Նրան շրջապատողներին այս փորձ՝ Սուրիկ Խաչատրյանի անձը արժեքավորելու, կրին չստացվեց։

Մնում է մի բան եզրակացնել, որ նմանօրինակ վարքագիծ և անցյալ ունեցող անձինք, եթե տեղ ունեն մեր երկրում, այն էլ բարձր պաշտոններում, ուրեմն մենք դատապարտված ենք և այս պարագայում, մեզ մնում է միայն մի բան՝ ՊԱՅՔԱՐԵԼ հանուն արդարության՝ դրանով իսկ կազատվենք Սուրիկ Խաչատրյանի նման մարդկանցից։

 

Պոլիտիկ Մեն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին