▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական ԶԼՄ. «Ինչպե՞ս է Աբդուլլահ Գյուլը կայացրել Սարգսյանի հետ հանդիպման որոշումը»

 

Ընդդիմադիր հրապարակումներով աչքի ընկնող թուրքական «T 24» լրատվականն անդրադարձել է 2008-ին Երևանում կայացած Հայաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման շարժառիթներին:
«Ինչպե՞ս է Աբդուլլահ Գյուլը կայացրել Սարգսյանի հետ հանդիպման որոշումը» վերտառությամբ հրապարակման մեջ նշվում է, որ Գյուլը Երևան մեկնելու և իր հայ պաշտոնակցի հետ հանդիպելու որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ թուրքական «Ռադիքալ» թերթի սյունակագիր և «Hurriyet Daily News» լրատվականի գլխավոր խմբագիր Մուրաթ Եթքինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույց է անցկացրել:
Այս տեղեկության սկզբնաղբյուր որպես նշվում է բրիտանական «Exeter» համալսարանի անգլերեն լեզվի և գրականության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Ջերալդ Մաքլեինի հեղինակած « Abdullah Gul and The Making of Modern Turkey» գիրքը: Հեղինակը նշում է, որ Գյուլը որոշել է ընդունել հրավերը և մեկնել Երևան Մուրաթ Եթքինին ՀՀ նախագահի տված հարցազրույցը կարդալուց հետո միայն: Բացի այդ Գյուլը Եթքինի միջոցով ողջույնի և բարեմաղթանքների ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին: Երբ 2008-ի օգոստոսի 27-ին թուրքական «Ռադիքալ» թերթում տպագրվում է ՀՀ նախագահի հարցազրույցը, անմիջապես հաջորդ օրը նույն թերթին հարցազրույց է տալիս Գյուլը: Ինչպես ժամանակին լրագրող Եթքինն է պատմել, Գյուլը, ողջույնի և բարեմաղթանքների պատասխան ուղերձ ստանալով Սարգսյանից, նրա նման դրական մոտեցում է հանդես բերել:
«Քանի որ Հայաստանի ու Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ,- նշում է Մաքլեինն իր գրքում,- Աբդուլլահ Գյուլը Սարգսյանի հետ անձամբ և ուղղակի կապ հաստատաելու համար չկարողացավ օգտվել բնականոն տարբերակներից: Այդ իսկ պատճառով էլ Գյուլը դիմեց ձախ-լիբերալ թերթի լրագրողի օգնությանը»:
Նշվում է նաև, որ միջպետական հարաբերություններում դիվանագիտական խողովակների բացակայության պարագայում միջնորդի յուրահատուկ դերակատարում է ստացել լրագրողը և լրագրությունը: Մուրաթ Եթքինը հետո գոհունակություն է հայտնել, որ թեկուզ մի փոքր, բայց ունեցել է լումա երկու ժողովուրդների մերձեցման գործում: 
Ermenihaber.am

ermenihaber-ը գրում է. Ընդդիմադիր հրապարակումներով աչքի ընկնող թուրքական «T 24» լրատվականն անդրադարձել է 2008-ին Երևանում կայացած Հայաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման շարժառիթներին:

«Ինչպե՞ս է Աբդուլլահ Գյուլը կայացրել Սարգսյանի հետ հանդիպման որոշումը» վերտառությամբ հրապարակման մեջ նշվում է, որ Գյուլը Երևան մեկնելու և իր հայ պաշտոնակցի հետ հանդիպելու որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ թուրքական «Ռադիքալ» թերթի սյունակագիր և «Hurriyet Daily News» լրատվականի գլխավոր խմբագիր Մուրաթ Եթքինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույց է անցկացրել:

Այս տեղեկության սկզբնաղբյուր որպես նշվում է բրիտանական «Exeter» համալսարանի անգլերեն լեզվի և գրականության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Ջերալդ Մաքլեինի հեղինակած « Abdullah Gul and The Making of Modern Turkey» գիրքը: Հեղինակը նշում է, որ Գյուլը որոշել է ընդունել հրավերը և մեկնել Երևան Մուրաթ Եթքինին ՀՀ նախագահի տված հարցազրույցը կարդալուց հետո միայն: Բացի այդ Գյուլը Եթքինի միջոցով ողջույնի և բարեմաղթանքների ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին: Երբ 2008-ի օգոստոսի 27-ին թուրքական «Ռադիքալ» թերթում տպագրվում է ՀՀ նախագահի հարցազրույցը, անմիջապես հաջորդ օրը նույն թերթին հարցազրույց է տալիս Գյուլը: Ինչպես ժամանակին լրագրող Եթքինն է պատմել, Գյուլը, ողջույնի և բարեմաղթանքների պատասխան ուղերձ ստանալով Սարգսյանից, նրա նման դրական մոտեցում է հանդես բերել:

«Քանի որ Հայաստանի ու Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ,- նշում է Մաքլեինն իր գրքում,- Աբդուլլահ Գյուլը Սարգսյանի հետ անձամբ և ուղղակի կապ հաստատաելու համար չկարողացավ օգտվել բնականոն տարբերակներից: Այդ իսկ պատճառով էլ Գյուլը դիմեց ձախ-լիբերալ թերթի լրագրողի օգնությանը»:

Նշվում է նաև, որ միջպետական հարաբերություններում դիվանագիտական խողովակների բացակայության պարագայում միջնորդի յուրահատուկ դերակատարում է ստացել լրագրողը և լրագրությունը: Մուրաթ Եթքինը հետո գոհունակություն է հայտնել, որ թեկուզ մի փոքր, բայց ունեցել է լումա երկու ժողովուրդների մերձեցման գործում: 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին