▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաշնակցությունն այսօր գերազանցեց ինքն իրեն

Այսօր ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի նախնական գնահատականով, սահմանադրական հայեցակարգը պարունակում է անհրաժեշտ ուղղությունը, որը հույս է ներշնչում, թե պետք է աշխատել նախագահական կառավարման համակարգը խորհրդարանականով փոխարինելու գործընթացի վրա:
Դե իհարկե, իսկ ով էր կասկածում, որ ՀՅԴ-ն կասի, որ հայեցակարգը վատն է ու վերջ՝ պայքարում ենք Սերժ Սարգսյանի բարեփոխումների դեմ:
Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան հարցին՝ հնարավո՞ր է, արդյոք, որ խորհրդարանական եռյակը կարծում է, որ ՀՅԴ-ն ու իշխանությունները գործարք են կնքել եւ հենց այդ պատճառով նրանց հետ միասին նախաձեռնությունը չեն քննարկել, Ռուստամյանը ասաց. «Լսեք, նրանք նույնպես բանակցություններ են վարում իշխանության հետ: Նրանք բանակցություններ են վարում իրենց հարցերի շուրջ, իսկ հետո պարզ կլինի»:
Այստեղ ինչպես ասում են՝ մի վիճեք հարգելիներս՝ երկու կողմդ էլ ճիշտ եք: Նախ Այսօր Արմեն Ռուստամյանը բոլորովին էլ չէր թաքցնում իր գոհունակությունը Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ, ինչպես նաև չէր թաքցնում, որ աշխատում են իշխանությունների մասնավորապես Սերժ Սարգսյանի հետ: Դե սա նորություն չէ, բայց շատ հետաքրքիր էր ուրիշ բան: Այն, որ Ռոսոմյանը բացահայտեց, որ եռյակն էլ է բանակցում իշխանությունների հետ: Դե մարդը մի բան գիտի, որ ասում է: Իրենք էլ են նույն իշխանությունների հետ համագործակցում, եռյակն էլ: Վերջիվերջո իրար հետ են բանակցում, ոնց կարող է չիմանալ: Զարմանալին այն է, որ եռյակիից դեռ ոչ ոք ՀՅԴ-ին անարգանքի սյունին չի գամել:
Ով ինչ ուզում է ասի՝ ընդդիմություն ունենք աշխարհը չունի: Պարզապես միշտ ասել եմ, հիմա էլ կասեմ՝ մեր ժողովուրդն է մեղք: Ամեն անգամ ոգևորվում է ու այս պալատական խարդավանքներից հետո՝ հիասթափվում:

Արայիկ Արամյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին