▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կքոռանաս, բայց քրոջս չես տեսնի». Վարդան Ղուկասյանի որդին՝ սպանվածին.a1plus.am

a1plus.am-ը գրում է. «Կքոռանաս, բայց քրոջս չես տեսնի»,- Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ասել է սպանված Կարեն Եսայանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց սպանության գործով մեղավոր ճանաչված եւ 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:
Նրա խոսքերով, սակայն, ոչ նախաքննության ընթացքում եւ ոչ էլ դատաքննության ընթացքում այս հանգամանքը չի ուսումնասիրվել եւ իրավական գնահատական չի տրվել, իսկ Սպարտակ Ղուկասյանը չի հրավիրվել դատարան:
Նշանադրության նախորդ օրը Կարեն Եսայանը մեքենան տանում է լվանալու, որից հետո ըստ նախաքննական մարմնի` նա գնում է տուն, սակայն դատավարության ընթացքում արդեն պարզվեց, որ Կարենը գնացել է կիսաքանդ տուն, որտեղ հանդիպել է Սպարտակ Ղուկասյանի եւ նրա ընկերների հետ:
Փաստաբանի խոսքով` ավելի քան տարօրինակ է, որ Կարեն Եսայանի անհետանալուց ընդամենը 40 րոպե անց Վարդան Ղուկասյանի կողմնակիցները սկսում են նրան որոնել ու հայտնաբերում են:
Լուսինե Սահակյանը կարծում է, որ իրականում ոստիկանությունը ցանկանում էր, որ այս ամենը բարդվեր հենց Հարություն Սարգսյանի վրա: Ուստի ոչ մեկը չի փորձում պարզել, թե ում հետ է խոսել Կարենը:
Նա նույնիսկ ոստիկանության բաժնում դաժան ծեծի է ենթարկվել, սակայն չի ընդունել սպանություն կատարելու փաստը: Պաշտպանը համոզված է, որ որեւէ հիմք չկա նրան դատապարտելու, եւ իր պաշտպանյալն անմեղ է. բազմաթիվ ապացույցներ գոյություն ունեն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր  կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին