▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ իշխանական ուժերը մի կողմ են դրել իրենց կուսակցական ամբիցիաները և համախմբվել են

Հիշեցում  Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հոկտեմբերի 24-ին մեր հասարակության լայն շերտերը կստանան իրենց հարցերի և խնդիրների պատասխանը։ 

Անկախ Հայաստանի քաղաքական պատմության եզակի դեպքերից է, որ ոչ իշխանական ուժերը՝ «ԲՀԿ»-ն, «ՀԱԿ»-ը, «Ժառանգություն»ը, իսկ հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո նաև «ՀԺԿ»-ն մի կողմ դնելով իրենց անձնական և կուսակցական ամբիցիաները, միջկուսակցական և միջանձնային տարաձայնությունները՝ համախմբվել և ուզում են:  Մեր հայրենակիցների վիճակը թեթևացնել, Հայաստանը դուրս բերել սոցիալական անելանելի թվացող ծանր վիճակից:

Եվ ահա ցանկացած մարդ ով ունի խնդիր, ով ունի դժգոգություններ ստեղծված իրավիճակից, իսկ նրանց թիվը ահռելի մեծ է՝ պաշտոնական թվերով Հայաստանում կա 1,000,000-ից ավել աղքատ՝ պետք է hոկտեմբերի 24-ին Ազատության Հրապարակում լսի բոլոր խնդիրների լուծման տարբերակներն ու հարցերի պատասխանները։

Դեռևս հոկտեմբերի 10-ի hանրահավաքից մի քանի օր առաջ որոշ լրատվականներ լուրեր էին տարածում թե հնարավոր է, որ եռյակի լիդերները չմասնակցեն հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, սակայն հանրահավաքը տեղի ունեցավ և իշխանական թևը սպասարկող բոլոր լրատվականների հույսերը հոդս ցնդեցին։ 

Հոկտեմբերի 24-ին տեղի կունենա ոչ իշխանական ուժերի հերթական հանրահավաքը, որտեղ ինչպես և խոստացել էր ելույթ կունենա Գագիկ Ծառուկյանը, որի ընթացքում կներկայացնի իր կարծիքը և մոտեցումները թե երկրում տիրող իրավիճիկի, թե մեր հայրենակիցների ծանր վիճակի պատճառների վերաբերյալ։

Հ․Գ․ Միայն քաղաքական լայն կոնսոլիդացիայի և ժողովրդի 

Իրական Հայաստան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին