▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում չկան ընդդիմադիրներ, կան դրա մասին հայտարարած խմբակցություններ

5-րդ գումարման Ազգային ժողովն ունի 6 խմբակցություն: Պատգամավորական խմբեր չկան: Խորհրդարանում են Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Ժառանգություն» կուսակցություններն ու «Հայ ազգային կոնգրես» դաշինքը: 
ՀՀԿ խմբակցության կազմում ընդգրկված է 68, ԲՀԿ խմբակցության կազմում՝ 36, ՀԱԿ –ում ՝ 7, ՕԵԿ-ում՝ 6, ՀՅԴ-ում և «Ժառանգություն»-ում ՝ 5-ական պատգամավոր: Խմբակցություններում չընդգրկված պագամավորները խորհրդարանում 2-ն են: Ընդդիմադիր լինելու մասին հայտարարել են խմբակցություններից երեքը՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն: 
Խնդրում եմ նկատեք, որ ԲՀԿ-ն, մինչ օրս, չի հայտարարել ու չի հայտարարում, որ ընդդիմադիր է, իսկ Գագիկ Ծառուկյանը ամենաշատ բացականեր ունեցող պատգամավորն է:
Օրինաստեղծ աշխատանքում խորհրդարանի նախաձեռնողականության 
մակարդակը նախորդ նստաշրջանի համեմատ նվազել է: Եթե 4-րդ նստաշրջանի 
ընթացքում օրենսդրական նախաձեռնությունների ԱԺ-կառավարություն տոկոսային 
հարաբերակցությունը 87/13 էր, ապա 5-րդ նստաշրջանում ` 95/5: 
Սա նշանակում է, որ ԱԺ ՕԳԳ 5 տոկոս է, իսկ եթե հաշվի առնենք, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում 131 պատգամավորից ունի 70 պատգամավոր և կարող է անցկացնել ցանկացած օրենք, որի ականատեսն էլ մենք լինում ենք, ապա իրենց ընդիմադիր հայտարարած խմբակցությունների ՕԳԳ-ն հավասար է զրոյի:
Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի պատգամավորների մեծ մասը ընտրեց ներկայիս դատախազին, ով արդարացրեց Սուրիկ Խաչատրյանին: Նրանք չկարողացան տապալել և թույլ չտալ Հայռուսգազարդի օտարման ու ՀՀ ստորացման գործարքը, նրանք չկարողացան լուծել պարտադիր կուտակային թոշակի մաիսն օրենքի հարցը: Նրանք ԱԺ-ում, բացի պոպուլիստական ելույթներից և իրենց ներկայությամբ ԱԺ-ում ներկայիս իշխանության կյանքը երկարացնելուց բացի, ուրիշ ոչնչով չեն զբաղված: Չնայած, կա ևս մեկ բան: Նրանք աշխատավարձ են ստանում ժողովրդի հարկերից և ոչ քիչ աշխատավարձ: Եթե հաշվենք եռյակի ստացած չոր աշխատավարձերի գումարը, ապա կստացվի, որ 47 պատգամավորը ամսեկան ստանում են 31 մլն-ից ավել գումար: Այստեղ ես չեմ հաշվում խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների ղեկավարների ու նրանց տեղակալների ստացած լրացուցիչ գումարները, նրանց օգնականների ու փորձագետների աշխատավարձերը, ինչպես նաև խմբակցություններին տրամադրվող լրացուցիչ գումարները և ավտոմեքենաները իրենց ծախսերով: Եթե այս ամենն էլ գումարենք, ապա կստացվի ահռելի գումար, որը կարող էր նաև սոցիալական լուրջ ծրագրերի ծառայել:
Հիմա ասեմ, թե ինչու չեմ ԱԺ ոչ իշխանական կուսակցություններին լուրջ ընդունում:
Վերը շարադրվածից տեղյակ են բոլորը, բայց իրենց ընդդիմադիր հայտարարածները շարունակում են պահել իրենց մանդատները, շարունակում են ստանալ աշխատավարձեր, օգտվել պատգամավորին ընձեռված արտոնություններից, շարունակում են երկարացնել այս իշխանության կյանքը և ավելին, նրանք շարունակում են մաս կազմել այս հանցավոր իշխանությանը, մնալով օրենսդիր իշխանությունում:
Այսքանից հետո, ես, նրանց ելույթները, ավելին քան պոպուլիզմ, չեմ կարող բնորոշել, իսկ իրենց էլ համարում եմ իշխանության մասնիկ, որը երկարացնում է այս իշխանության կյանքը:

Արման Մուշեղյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին