▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկական սկանդալը սա է, ոչ թե Եվա Ռիվասի ոտքը

1. Վարկածի մասին։

Բուդաղյանները հարձակվել են զինված։
Ոչ-ոք չհարցրեց, որ եթե տան դիմացը զինված մարդ է հայտնվում ու սկսում սպառնալ, ինչու՞ դուռը ներսից չեք կողպում ու զանգում ոստիկանություն։

2. Դատական պրոցեսի մասին։
Այն տպավորությունն է, որ ոչ դատավորը գիտի դատավարության օրենքները, ոչ էլ փատաբանները։ Չգիտեն, թե ով պիտի առարկի, ով հիմնավորի հարցը և այլն։ Պարզպաես խայտառակություն է ...

3. Քննիչների ու մեղադրյալի մասին։
Տիկին Լորետան ճիշտ է, նա իրավունք ունի հրաժարվել պատասխանել այն հարցերին, որոնք կարող են որպես վկայություն օգտագործվել իր կամ իր հարազատի դեմ։ Սա հատուկ ստեղծված է նրա համար, որ քննիչները կարողանան ոչ թե կորզել իրականությունը, այլ պեղել, քննել, գտնել և այլն։

4. Տեսանկարահանող սարքերի քանակի ու ձայնի մասին։
Տուժողը հրաժարվում է ասել, թե քանիսն են դրանք։ Իսկական տուժողը հաճույքով համագործակցում է քննչական պրոցեսի հետ, այդ թվում դատաքննության։ Եթե տուժողը նման բան է ասում, նշանակում է քննությունը թերի է։ Օրինակ, նշանակում է, որ կան ձայնագրություններ, որոնք քննչական մարմինները չունեն, ու այդ ձայնագրությունները կարող է փոխեն մեղադրանքը։

5. Այս գործը պետք է ուղղակի հետ ուղարկվի քննության։ Այն թերի է։

Հավելեմ։ Տիկին Լորետան ասում է, որ այդ հարցը չի վերաբերում սպառնալիքին, այլ վերաբերում է իր անձին, ուստի չի պատասխանում։
Ու քանի որ սպառնալիքը այն վարկածն է, որը պաշտոնապես մտել է դատարան, ապա պատասխանն այսպսին է «հարցը չի վերաբերում ներկայացրած վարկածին»։ 
Սա խայտառակ նախադեպ է, քանի որ ստացվում է, որ ցանկացած «կարած» գործից դուրս հարց տալը, որը կարող է քանդել «գործը» դիտարկվում է գործին չառնչվող հարց ...

Աշոտ Խուրշուդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին