▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձայների հերթական փոշիացոում , թ՞ե իշխանափոխության կոչ

Երբ ես ծառայում էի բանակում , այն ժամանակ տեղի ունեցավ երկրորդ նախագահի ընտրությունը, որի ժամանակ ՊՆ էր Վազգեն Մանուկյանը: Նա հասցրել էր բավականին հզոր դիրքեր ձեռք բերել և հենց բանակում էլ ուզում էին, որ մենք ընտրենք իրեն, ես անձամբ իրեն եմ ընտրել: 
Բայց տեսեք դարձավ ընդիմություն և լուրջ ազդեցություն ունենալով, ոչինչ չկարողացավ անել: 
Տեղի ունեցավ Իշխանության փոխանցում : Մոտ մեկ տարի հետո Նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը: Մինչև ընտրությունը այն ժամանակվա իշխանությունը ուղակի փոշիացրեց Վազգեն Մանուկյանի ձայները, դուրս հանեց հերոսներին , ու օգտագործվեց մեխանիզմ, որի ժամանակ հաղթեց Ռոբերտ Քոչարյանը մեծ ձայների առավելությամբ: Բոլորը ոգևորված էին, Վազգեն Սարգսյանն էլ: 
Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո շատերի հայացքներն սկսեցին փոփոխվել: 
Հաջորդ ընտրությունը , որը ծավալվեց արդեն Ստեփան Դեմիրճյանի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ՝ Գեղամյանի հայտնի հնարքը պարզապես փոշիացրեց իրական ընդիմություն Ստեփան Դեմիրճյանի ձայները և տեղի ունեցավ իշխանության վերարտադրում: Շարունակվեց ամեն ինչ : 
Հաջորդ ընտրության ժամանակ երբ պայքարում էին Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր Պետրոսյանը ես սա համարել եմ իշխանական խաղ: Տպավորիչ դրսևորումներով և բոլոր ատրիբուտներով: Այս անգամ մայրենի գիրկը վերադարձավ ձայներ փոշիացնող Արթուր Բաղդասարյանը՝ Արժանապատիվ ձեռք բռնողը: 
Դարձյալ և մի քանի անգամ ավել ընդիմադիրները, որոնք հավաքվել էին առաջին նախագահի կողմը, հիմնականում իրական ընդիմություն հանդիսացող ՀԺԿ Ստեփան Դեմիրճյանը, այլևս անզոր էր: Ժառանգությունն էլ սկսեց ընդիմադիր սուր կեցվածք ձևավորել: 
Իսկ երբ եկավ վերջին ընտրությունները՝ Սերժ Սարգսյան և Րաֆֆի Հովհաննիսյան , այստեղ ճիշտ է ոչ մեկը չէր հավատում, որ կհաղթի Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց այս դեպքում ավելի հեշտ փոշիացավ ընդիմության ձայները: Եթե նախկինում ընդիմադիր սուր հայացքներ դրսևորած ՀԱԿ միությունը ժամանակին արտահայտեր կարծիքը, ապա գուցե այլ կերպ նայվեր այսօր: 
Բայց մեր հարազատ առաջին արտգործնախարարը, ռուսաստանյան այցելությունից հետո բառացիորեն լռեց մինչ այսօր: Ես համաձայն եմ, որ ոչ մի հեղափողության կամ կուսակցության, կամ հայացքների համար ոչ մի մարդկային արյուն չարժե, որ կորի: Որովհետև արյունը իր ետևից արյուն էլ կբերի, բայց ձայների փոշիացում ճիշտ է եղավ այս ընթացքում, բայց չազդեց , այլ ուրիշ բան ազդեց:
Հիմա մեր օրերում ձևավորվում է մի կառույց, որը իշխանափոխության կոչ կանի , թեկուզ կես բերան թեկուզ լրիվ ուժով,
Բայց եկեք հասկանանք արդյո՞ք սա նույնպես ձայների փոշիացում չի տանում : Մասնատված Ժառանգությունը, Կիսաիշխանական ՀՅԴ, Ներկայիս իշխանության հիմնադիրը ՀԱԿ, և այլընտրանքային ԲՀԿ: 
Ի՞նչ եք կարծում, ո՞ր մեկը դուրս կգա ՀՀ նախագահի դեմ... ՈՉ ՄԵԿԸ:
Պատմությունը միշտ ցույց է տվել, որ նոր թագավորը գալով իշխանության , հնից ամեն ինչ մաքրել է, որ սկսեն վստահել իր վճռականության վրա: 
Գիտեք ես երբեք համաձայն չեմ հեղափոխականությանը, դա իր ետևից միայն նոր խնդիրներ և նոր մարդկային արյուններ է տարել: Մեր ժողովրդին իրոք դա պետք չի: 
Բայց մյուս կողմից նայենք Ի՞նչ է անելու նոր ձևաորվող ընդիմությունը, ի՞նչ ծրագրեր է առաջ քաշելու և արդյո՞ք կհնչի վճռական հայտարարություններ... Շատ եմ կասկածում: 
Հարգարժան Ծառուկյանը միշտ ,,ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ Է ԵՂԵԼ,, և այսօր էլ կհայտարարի , որ ես ձեր կողքին եմ, բայց ...
Հ.Գ. Ով էլ լինի , պետք է մենակ ժողովրդի մասին մտածի ավելի շատ քան նախորդը, գործի , ավելի թափանցիկ քան նախորդը , թեչե սերունդները կվերլուծեն, ու ավելի առողջ կդատեն: 
Սպասենք հույսով վաղվա լույսով
Շարունակելի
Հովհաննես Յորդանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին