▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք մեկնաբանի կարծիքով Մխիթարյանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է

 

Ստամբուլում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Բորուսիան, չեմպիոնների լիգայի շրջանակներում մրցել է Գալաթասարայի հետ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սյոզջյու» լրատվական կայքը, խաղից առաջ թուրք մարզական մեկնաբաններից Ահմեթ Չաքարը ուղիղ եթերում կանխատեսել էր խաղի ելքը՝ դրանում մեծ ներդրում  վերապահելով հայ ֆուտբոլիստին: «Սեփ-սև ինչ-որ մեկին եմ տեսնում, Օբամեյանգն է: Մեկ էլ մի հայ եմ տեսնում, որովհետև հայերին շատ եմ սիրում: Մխիթարյանն է, ըստ իս, աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: 3-6 գոլ եմ տեսնում… Շատ վատ գիշեր է լինելու»,- ասել էր Չաքարը:
Մարզական մեկնաբանի կանխատեսումներն իրականացել են՝ Բորուսիան հաղթել է 4:0 հաշվով, իսկ Մխիթարյանը դորտմունդցիների կազմում լավագույններից մեկն է եղել: 
Ermenihaber.am

ermenihaber-ը գրում է. Ստամբուլում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Բորուսիան, չեմպիոնների լիգայի շրջանակներում մրցել է Գալաթասարայի հետ: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սյոզջյու» լրատվական կայքը, խաղից առաջ թուրք մարզական մեկնաբաններից Ահմեթ Չաքարը ուղիղ եթերում կանխատեսել էր խաղի ելքը՝ դրանում մեծ ներդրում  վերապահելով հայ ֆուտբոլիստին: «Սեփ-սև ինչ-որ մեկին եմ տեսնում, Օբամեյանգն է: Մեկ էլ մի հայ եմ տեսնում, որովհետև հայերին շատ եմ սիրում: Մխիթարյանն է, ըստ իս, աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: 3-6 գոլ եմ տեսնում… Շատ վատ գիշեր է լինելու»,- ասել էր Չաքարը:

Մարզական մեկնաբանի կանխատեսումներն իրականացել են՝ Բորուսիան հաղթել է 4:0 հաշվով, իսկ Մխիթարյանը դորտմունդցիների կազմում լավագույններից մեկն է եղել: 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին