▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եռյակը գնում է բանակցությունների

 

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը երեկ հայտարարել է, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին, եթե սպասվածից շատ մարդ լինի, իրենք կդիմեն կոնկրետ գործողությունների: Լրագրողի այն հարցին, թե «ի՞նչ ասել է կոնկրետ գործողություններ», Հակոբյանը պատասխանել է, «օրինակ, կգնանք իշխանությունների հետ բանակցությունների»:
Սա եռյակի ներկայացուցիչների հերթական «մեսիջն» է իշխանություններին:
Նկատվում է, որ քաղաքական ուժերը, թեկուզ և ձևական, իշխանությունների հետ բանակցությունների պատրաստակամություն են հայտնում: Այստեղ արդեն առաջ է գալիս, իշխանափոխության հարցի լրիվ այլ մոտեցում. Եռյակում սկսվել է քննարկվել քաղաքական առևտրի տարբերակը: Իսկապես, ստեղծված իրավիճակում բանակցությունները՝ հատկապես երկխոսության տեսքով, բավականին պրագմատիկ և շահեկան մոտեցում է:
Եռյակը, երկխոսության թեման առաջ քաշելով, իր համար լուծելու է մի քանի խնդիրներ, որոնք սերտորեն կապված են քաղաքական դաշտում իրենց լուրջ դերակատարման պահպանմանը:
Ստեղծված իրավիճակում սա ոչ իշխանական ուժերի ամենապրագմատիկ մոտեցումն է. դժվար է ակնկալել, որ առկա իրավիճակում իշխանությունը «կհանձներ իշխանությունը». չկան լուրջ ճնշումներ, ծայրահեղ գործողություններ, խմբակային անկարգություններ և այլն:
Որևէ մեկը չի կարող ժխտել, որ տնտեսությունում առկա են խնդիրներ, որոնք կարելի է լուծել կոնսենսուսային տարբերակով: Նման պարագայում Եռյակը կարծես թե մի տեսակ հանգստի ժամանակ է վերցնում՝ թայմաութ, իր կողմից տրված ֆալստարտը մեղմելու և իր հետագա անելիքները հասկանալու համար: Այդ թայմաութի միջոցով նա իր գործողությունները ինքնստինքյան կտեղափոխի պայքարի այլ հարթություն:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը երեկ հայտարարել է, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին, եթե սպասվածից շատ մարդ լինի, իրենք կդիմեն կոնկրետ գործողությունների: Լրագրողի այն հարցին, թե «ի՞նչ ասել է կոնկրետ գործողություններ», Հակոբյանը պատասխանել է, «օրինակ, կգնանք իշխանությունների հետ բանակցությունների»:Սա եռյակի ներկայացուցիչների հերթական «մեսիջն» է իշխանություններին:Նկատվում է, որ քաղաքական ուժերը, թեկուզ և ձևական, իշխանությունների հետ բանակցությունների պատրաստակամություն են հայտնում:

Այստեղ արդեն առաջ է գալիս, իշխանափոխության հարցի լրիվ այլ մոտեցում. Եռյակում սկսվել է քննարկվել քաղաքական առևտրի տարբերակը: Իսկապես, ստեղծված իրավիճակում բանակցությունները՝ հատկապես երկխոսության տեսքով, բավականին պրագմատիկ և շահեկան մոտեցում է:Եռյակը, երկխոսության թեման առաջ քաշելով, իր համար լուծելու է մի քանի խնդիրներ, որոնք սերտորեն կապված են քաղաքական դաշտում իրենց լուրջ դերակատարման պահպանմանը:Ստեղծված իրավիճակում սա ոչ իշխանական ուժերի ամենապրագմատիկ մոտեցումն է. դժվար է ակնկալել, որ առկա իրավիճակում իշխանությունը «կհանձներ իշխանությունը». չկան լուրջ ճնշումներ, ծայրահեղ գործողություններ, խմբակային անկարգություններ և այլն:Որևէ մեկը չի կարող ժխտել, որ տնտեսությունում առկա են խնդիրներ, որոնք կարելի է լուծել կոնսենսուսային տարբերակով: Նման պարագայում Եռյակը կարծես թե մի տեսակ հանգստի ժամանակ է վերցնում՝ թայմաութ, իր կողմից տրված ֆալստարտը մեղմելու և իր հետագա անելիքները հասկանալու համար: Այդ թայմաութի միջոցով նա իր գործողությունները ինքնստինքյան կտեղափոխի պայքարի այլ հարթություն:

Արմեն Հովասափյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին