▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրապարակներն ու սարերը

Երևանն այսօր սև էր, անթրաշ, հոտած, «սպարտիվկա» ու «չուստ» հագած: Մայրաքաղաքը մայրաքյուղի էր վերածվել: Մի՞թե սա մենք ենք: Այո, դա էլ ենք մենք, մեր մեծ ՄԵՆՔ-ի մի մասը: Այո, մարդկանց շրջաններից էին բերում, այո, ոմանք փողի կամ մի մունաթի դիմաց էին գալիս, այո, իշխանությունը չէր խանգարում, հակառակը` մի բան էլ օգնում էր այս անվտանգ կրկեսին: Սակայն մարդիկ գալիս էին նաև կամավոր, հույսով, անհույս, անճար, գալիս էին, որովհետև նրանց կանչեցին: Կանչեցին խաբեբաներն ու ավազակները, բայց ազնիվներն ու հերոսները չեն կանչում: Ազնիվներն ու հերոսները սպասում են, որ իրենց կանչեն, սպասում են, որ մարդիկ իրենք դուրս գան փողոց, սպասում են ինչ-որ զանգի, ժամկետի, նշանի: Բոլոր զանգերը զանգեցին, բոլոր ժամկետներն անցան, բոլոր նշանները տրվեցին` իզուր: Եթե մարգարեն չի գնում սարի մոտ` զուր է սպասել, որ սարը գա մարգարեի մոտ: Եթե ազնիվներն ու հերոսները փոխանակ ժողովրդի մոտ գնան ու ժողովրդին կանչեն, գնում են սար ու ձոր, նրանք կլսեն միայն սեփական արձագանքը: Իսկ ժողովուրդը գնում է հրապարակ, որտեղ նրան կանչում են, ու ժողովուրդը մեղավոր չէ, որ ազնիվների փոխարեն այնտեղ կրկին խաբեբաներն են կանգնած: Մեղավոր են ազնիվները, որ զիջել են հրապարակը խաբեբաներին:

Տիգրան Խզմալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին