▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Տեր-Պետրոսյանը կատաղի պայքար է սկսել Նիկոլի և ՀՅԴ-ի դեմ

Այսօրվա հանրահավաքում Տեր-Պետրոսյանի խոսքը ուղղված իր բնորոշմամբ մարգինալացված և լուսանցքից դուրս մնացած ընդդիմադիր ուժերին, բնականաբար վերաբերում էր Նիկոլ Փաշինյանին և Դաշնակցությանը: Դա նույնիսկ ոզնուն էր հասկանալի: Եթե հիշում եք հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղաքացիական պայմանագրի անդամները ասուլիս էին հրավիրել ու սուր քննադատության ենթարկել Եռյակի հանրահավաքը: Քաղ. Պայմանագրի անդամները ամեն մեկն առանձին և բոլորով միասին մեղմ ասած կազմաքանդիչ քննադատություն թափեցին հանրահավաքի և կազմակերպիչների վրա: Գրեթե նույն բանն է անում Դաշնակցությունը: Բոլորովին վերջերս ԱԺ-ում Արծվիկ Մինասյանի և Արմեն Ռուստամյանի ելույթները բոլորս ենք հիշում, երբ նրանք գովում էին Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ եռյակի ուժերին մեղադրում Սերժ Սարգսյանին իրենց Սերժ Սարգսյանով փոխարինել ցանկանալու մեջ: Բնականաբար ԼՏՊ-ն, որպես այս միավորման կնքահայր, չէր կարող անտարբեր անցնել ամենի կողքով ու հրապարակայնորեն իր երբեմնի ամենամոտ զինակցին՝ Նիկոլին, ու իր կողմից 90-ականներում բանտերը նետված, բայց մեր օրերում եռյակի հետ հատվածային համագործակցած և այն լքած Դաշնակցությանը անարգանքի սյունին գամեր: Փաստորեն ԼՏՊ-ն, այսօր էլ, ինչպես նախկինում, առաջնորդվում է՝ ով մեզ հետ չէ, ուրեմն մեր թշնամին է կարգախոսով:
Օ՜ բարքեր, օ՜ ժամանակներ…

Արայիկ Արամյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին