▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձմռանն ընդառաջ.պահածոներ, տնտեսական ապրանքներ և խմիչքներ են գողացել

 

Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել Վանաձորի մի բնակչուհու նկուղից պահածոներ, տնտեսական ապրանքներ և խմիչքներ գողանալու մասին, ինչի հետևանքով պատճառվել էր 150.000 դրամի նյութական վնաս:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության ծառայողները Մուշ 2-րդ թաղամասի թիվ 35 շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արտյոմ Պ.-ին: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը նշված գողությունը կատարել է ինքը:
Գողոնի մի մասն առգրավված է:
Արտյոմ Պ.-ն ձերբակալված է: 

Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել Վանաձորի մի բնակչուհու նկուղից պահածոներ, տնտեսական ապրանքներ և խմիչքներ գողանալու մասին, ինչի հետևանքով պատճառվել էր 150.000 դրամի նյութական վնաս: Հոկտեմբերի 24-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության ծառայողները Մուշ 2-րդ թաղամասի թիվ 35 շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արտյոմ Պ.-ին: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը նշված գողությունը կատարել է ինքը:Գողոնի մի մասն առգրավված է: Արտյոմ Պ.-ն ձերբակալված է: 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին