▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞վ է տարբերվում Լիսկան Միքայել Մելքումյանից

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել էր, որ չնայած չի ծանոթացել բյուջեի նախագծին, սակայն, ըստ նրա, այն իրատեսական չէ. «սա ավելի շատ գոյատևման բյուջե է»: Նման տեսակետ է հայտնում տնտեսական գիտությունների դոկտորը, որը նաև ՀՊՏՀ-ում աբիոնի վարիչ է՝ 110 գիտական հոդվածի, դասագրքերի, մենագրությունների հեղինակ:

Միքայել Մելքումյանը, լինելով տնտեսագիտական գիտությունների դոկտոր, իրեն թույլ է տալիս, բյուջեի հետ դեռևս չծանոթացած, նման հայտարարություն անել: Ինչո՞վ է տարբերվում Մելքումյանի դոկտորական կոչում, տխրահռչակ Լիկայի՝ Սուրիկ Խաչատրյանի դոկտորական կոչումից. համարյա չի տարբերվում: Խաչատրյանը պատմա-փիլիսոփայական գիտությունների դոկտոր է: Նա իր գործունեությունը «Սյունյաց բդեշխությունում» փիլիսոփայորեն է ծավալում:

Լիսկայի քրեական քրոնիկոնի հետ Մելքումյանը ևս ունի նմանություն. ԲՀԿ-ական պատգամավորը ուսանողության շրջանում հայտնի է որպես կաշառակեր և դրամաշորթ դասախոս, ինչպես նաև՝ պետգույքի գործակալ: Իսկ այդ տարածքները Մելքումյանն ինչպես հայտնի է «վաստակել» է Պետգույքի կառավարման վարչությունում պետի տեղակալ եղած ժամանակ:

Հայկ Համբարձումյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին