▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում 90-ամյա Հարությունը պապից ժառանգած 133 տարվա դաշնամուրն աչքի լույսի պես է պահում

 

allturkeyԱզգությամբ հայ, Թուրքիայի քաղաքացի Հարություն Արտումն Օրդու քաղաքի իր տանն է պահում պապից ժառանգած 1881 թվականին պատրաստված դաշնամուրը:
Ազատ ժամանակ 90-ամյա Հարություն պապը նվագում է դաշնամուրով, որը պատրաստված է փղոսկրից և սև փայտից:
Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության հետ հարցազրույցում Հարությունն ասել է, որ պապը` Արտակ Զարդուրյանը, Օրդուում կաղին վաճառելիս գնացել է Գերմանիա և 1881թ-ին պատրսատված դաշնամուրը գնելով` բերել է Օրդու:
«Այս դաշնամուրը պապիցս հորս է մնացել, հետո էլ հորիցս` ինձ: Պապիս ժառանգած դաշնամուրը ինձ համար շատ արժեքավոր է: Ես այն աչքիս լույսի պես եմ պահում: Այն պապիս է հիշեցնում»,-նշում է Հարությունը:
Արտումն ասում է, որ մտածում է կամ վաճառի, կամ մի թանգարանի նվիրի դաշնամուրը, քանի որ արդեն տարեց է, և իրենից հետո միգուցե դաշմանուրի արժեքը չհասկանան:
«Շատ եմ ուզում 133 տարվա դաշնամուրը թանգարանին նվիրել: Եթե Օդուում նոր թանգարան բացվի, ուզում եմ դաշնամուրը նվիրեմ, բայց եթե չցանկանան, և ես էլ ուրիշ ելք չգտնեմ, կվաճառեմ: Մի ժամանակ գնել ցանկացողները շատ էին, բայց ես չվաճառեցի»,-ասումէ Հարությունը:

allturkey-ը գրում է. Ազգությամբ հայ, Թուրքիայի քաղաքացի Հարություն Արտումն Օրդու քաղաքի իր տանն է պահում պապից ժառանգած 1881 թվականին պատրաստված դաշնամուրը:
Ազատ ժամանակ 90-ամյա Հարություն պապը նվագում է դաշնամուրով, որը պատրաստված է փղոսկրից և սև փայտից:

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության հետ հարցազրույցում Հարությունն ասել է, որ պապը` Արտակ Զարդուրյանը, Օրդուում կաղին վաճառելիս գնացել է Գերմանիա և 1881թ-ին պատրսատված դաշնամուրը գնելով` բերել է Օրդու:

«Այս դաշնամուրը պապիցս հորս է մնացել, հետո էլ հորիցս` ինձ: Պապիս ժառանգած դաշնամուրը ինձ համար շատ արժեքավոր է: Ես այն աչքիս լույսի պես եմ պահում: Այն պապիս է հիշեցնում»,-նշում է Հարությունը:

Արտումն ասում է, որ մտածում է կամ վաճառի, կամ մի թանգարանի նվիրի դաշնամուրը, քանի որ արդեն տարեց է, և իրենից հետո միգուցե դաշմանուրի արժեքը չհասկանան:

«Շատ եմ ուզում 133 տարվա դաշնամուրը թանգարանին նվիրել: Եթե Օդուում նոր թանգարան բացվի, ուզում եմ դաշնամուրը նվիրեմ, բայց եթե չցանկանան, և ես էլ ուրիշ ելք չգտնեմ, կվաճառեմ: Մի ժամանակ գնել ցանկացողները շատ էին, բայց ես չվաճառեցի»,-ասումէ Հարությունը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին