▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Գևորգյանը նոր պաշտոն ունի

Արմեն Գեւորգյանը դարձել է բարերար եւ գործարար Ռուբեն Վարդանյանի եւ նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնված IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») նոր ղեկավարը:Այդ մասին ասված է հիմնադրամի հաղորդագրությունում:

Արմեն Գեւորգյանն աշխատել է ՀՀ պետական կառավարման համակարգում 1997թ.-ից մինչեւ 2014թ.՝ զբաղեցնելով ՀՀ վարչապետի օգնականի, ՀՀ նախագահի օգնականի, նախագահի առաջին օգնականի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, տարածքային կառավարման նախարարի եւ ՀՀ փոխվարչապետի պաշտոնները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին