▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը հիշեցրեց, որ ինքը հետդարձի ճանապարհ չունի

Դեռևս ոչ իշխանական ուժերի նախաձեռնած հանրահավաքների նախապատրաստական փուլերում, մամուլում լուրեր էին շրջանառվում, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարթակին չի կանգնի, իշժանությունների դեմ ելույթ չի ունենա, մի խոսքով մինչև վերջ չի գնա։

Սակայն թե հոկտեմբերյան հանրահավաքները, թե Գ․Ծառուկյանի տված վերջին հարցազրույցը մեղմ ասած հուսահատեցրեցին նմանօրինակ լուրեր տարածողներին։
Ծառուկյանը շատ ճիշտ մոտեցում ցուցաբերեց երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Արձանագրելով երկրում գոյություն ունեցող մի շարք խնդիրներ՝ մի կողմից նա շեշտեց, որ երկրի ներսում թե ինքը, թե ԲՀԿ-ն թշնամիներ չունեն և Մայդաններից պետք է խուսափել, իսկ մյուս կողմից ևս մեկ անգամ մատնանշեց, որ դա չի կարող բերել լճացման։ 

Այս հարցազրույցի ընթացքում էլ Ծառուկյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ինքը հետդարձի ճանապարհ չունի և գնալու է մինչև վերջ, պայքարելու է այնքան՝ մինչև Հայաստանում տիրող ծանր իրավիճակը չփոխվի, մինչև մեր հայրենակիցների խնդիրները չսկսեն լուծվել, մինչև երկրի տնտեսությունը չսկսի վերականգնվել։ Այս ամենից կարելի է ենթադրել, որ հետդարձի ճանապարհ չունի ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, այլ նաև ողջ հասարակությունը, ինչպես նաև հարթակում կանգնած այլ ուժերը, որոնց լայնամաշտաբ համախմբման արդյունքում կփոխվի երկրում տիրող իրավիճակը։

Հ․Գ․ Չափազանց գովելի է, երբ ամեն ինչի տեր մարդը, որի համար երկրում գրեթե չկան անլուծելի խնդիրներ, այսօր կանգնել է ժողովրդի կողքին և պայքարի է մղվել հանուն ժողովրդի բարեկեցության, հանուն Հայաստանի բարեկեցության։

Իրական Հայաստան ֆեյսբուքյան էջ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին