▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզ չէ, թե կլինի՞ արդյոք հաջորդ հանրահավաք

Ոչ իշխանական ուժերի երկրորդ հանրահավաքից անմիջապես հետո եղավ հայտարարություն, որ հայտնի են հետագա հանրահավաքի օրերը:
Մասնավորապես, հոկտեմբերի 24-ին «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանը իրազեկել է Երեւանի քաղաքապետարանին, որ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 7-ին եւ նոյեմբերի 14-ին ժամը 16.00-23.00 Ազատության հրապարակում տեղի է ունենալու հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.19.30-ից Ազատության հրապարակ–Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց–Հանրապետության հրապարակ–Նալբանդյան փողոց–Թումանյան փողոց–Ազատության հրապարակ երթուղով երթ...

Այսօր, հոկտեմբերի 31-ին, լրագրողների այն հարցին, թե ե՞րբ է տեղի ունենալու եռյակի հաջորդ հանրահավաքը, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է. «Մենք դեռ չգիտենք, թե երբ կլինի հաջորդ հանրահավաքը»: 
Լրագրողները ԲՀԿ պատգամավորից հետաքրքրվել են «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի՝ հանրահավաքի օրերի հայտարարության վերաբերյալ: Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է. «Նման պայմանավորվածություն, որոշում և անգամ քննարկում չի եղել»:

Մի՞թե եռյակի ներսում տեղյակ չեն եղել, որ Աբրահամյանը իրազեկելու է քաղաքապետարանին առաջիկայում կայանալիք հանրահավաքների վերաբերյալ: Բնական է, որ Աբրահամյանը առանց ներքին քննարկումների չէր տեղեկացնի երեք հանրահավաքների օրերի մասին: 
Պարզ երևում է, որ հոկտեմբերի 31-ի չկայացած հանրահավաքը եռյակի՝ ներքին տարաձայնությունների և ընդհանուր հայտարարի չգալու հետևանքն է: Իսկ այս հանգամանքը հաստատում է Նաիրա Զոհրաբյանի հայտարությունը:

Եռյակի ներսում անհամձայնության առկայությունը բազմիցս նկատվել է քաղաքական պրոցեսներում և այս անգամ ևս ապացուցվում է, որ այդ անդունդը այնքան է խորացել, որ ներսի ուժերից սկսել են միմյանց մեղադրել ոչ հավաստի հայտարարություններ անելու մեջ:
Ռուբեն Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին