▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է ամեն գնով կանխել դրամի գահավիժումը

 

Պետք է ամեն գնով կանխել դրամի գահավիժումը
Ընդամենը մի քանի օր առաջ 1 ԱՄՆ դոլարը կարելի էր գնել 411 դրամով, այսօր` 422: Այս թեմայի հանդեպ անտարբերությունը հասնում է այն մակարդակի, որ մի պահ թվում է, թե հարցի քննարկման վրա տաբու է դրված: Քանի որ այսօր բոլորը դարձել են ռազմական մասնագետներ, որևէ մեկը չի էլ մտածում, որ աղետը կսկսվի, եթե դոլարը հատի 426 դրամի սահմանագիծը`թեկուզ եթե դա լինի սահուն, աննկատ երկու շաբաթվա ընթացքում: Չնայած այն բանի, որ, որպես կանոն, դեկտեմբեր ամսին դիտարկվում է արտարժույթի համեմատաբար ցածր կուրս, և այն, որ լուրջ ֆինանսիստները բացառում են 427 կուրսը` վստահաբար կարելի է ասել, որ ամեն ինչ կախված կլինի արդեն 2015 թվականի փետրվար ամսին ՌՖ-ի հանդեպ կիրառվող պատժամիջոցների հստակեցումից: Հավանական է, որ արևմուտքը, հաշվի առնելով այդ նույն պատժամիջոցներից սեփական տնտեսության կրող ահռելի վնասները, և այն, որ կիսասոված Ռուսաստանը առաջին հերթին վտանգ է ԵՎրոպայի, այլ ոչ այդ նույն պատժամիջոցների գլխավոր դրդող ԱՄՆ-ի համար, կթուլացնի ճնշումը Ռուսաստանի վրա, ռուբլին կրկին կվերադառնա մոտավորապես հին կուրսին: Այ այստեղ ամենացավալի վիճակում կրկին կհայտնվի դրամը: Մեր երկրում ոչինչ 20 տարիների ընթացքում չի էժանանում`անկախ քաղաքական և տնտեսական իրավիճակների փոփոխության: Կարևորը որ պրոցեսը լինի դանդաղ, աննկատ և ժողովրդի աչքը սովորի: Սա է առաջացնում մտավախություն, որ արժեզրկված դրամը կմնա նույն կարգավիճակում: Հենց սրա համար էլ ԿԲ-ի և համապատասխան գերատեսչությունների մասնագետները պետք է պարտադիր անեն ամեն բան դրամի արժեզրկումը կանխելու համար: Ի վերջո, այսօր ազգաբնակչության մեծ մասի խնայողությունները հենց ավանդային դրամական հաշիվներով են:

Ընդամենը մի քանի օր առաջ 1 ԱՄՆ դոլարը կարելի էր գնել 411 դրամով, այսօր` 422: Այս թեմայի հանդեպ անտարբերությունը հասնում է այն մակարդակի, որ մի պահ թվում է, թե հարցի քննարկման վրա տաբու է դրված: Քանի որ այսօր բոլորը դարձել են ռազմական մասնագետներ, որևէ մեկը չի էլ մտածում, որ աղետը կսկսվի, եթե դոլարը հատի 426 դրամի սահմանագիծը`թեկուզ եթե դա լինի սահուն, աննկատ երկու շաբաթվա ընթացքում:

Չնայած այն բանի, որ, որպես կանոն, դեկտեմբեր ամսին դիտարկվում է արտարժույթի համեմատաբար ցածր կուրս, և այն, որ լուրջ ֆինանսիստները բացառում են 427 կուրսը` վստահաբար կարելի է ասել, որ ամեն ինչ կախված կլինի արդեն 2015 թվականի փետրվար ամսին ՌՖ-ի հանդեպ կիրառվող պատժամիջոցների հստակեցումից:

Հավանական է, որ արևմուտքը, հաշվի առնելով այդ նույն պատժամիջոցներից սեփական տնտեսության կրող ահռելի վնասները, և այն, որ կիսասոված Ռուսաստանը առաջին հերթին վտանգ է ԵՎրոպայի, այլ ոչ այդ նույն պատժամիջոցների գլխավոր դրդող ԱՄՆ-ի համար, կթուլացնի ճնշումը Ռուսաստանի վրա, ռուբլին կրկին կվերադառնա մոտավորապես հին կուրսին: Այ այստեղ ամենացավալի վիճակում կրկին կհայտնվի դրամը:

Մեր երկրում ոչինչ 20 տարիների ընթացքում չի էժանանում`անկախ քաղաքական և տնտեսական իրավիճակների փոփոխության: Կարևորը որ պրոցեսը լինի դանդաղ, աննկատ և ժողովրդի աչքը սովորի: Սա է առաջացնում մտավախություն, որ արժեզրկված դրամը կմնա նույն կարգավիճակում: Հենց սրա համար էլ ԿԲ-ի և համապատասխան գերատեսչությունների մասնագետները պետք է պարտադիր անեն ամեն բան դրամի արժեզրկումը կանխելու համար: Ի վերջո, այսօր ազգաբնակչության մեծ մասի խնայողությունները հենց ավանդային դրամական հաշիվներով են:

Գարիկ Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին