▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու

Արդեն երկու օր է, որ սկսել եմ դպրոցում դասավանդել Հայ ավանդական պար առարկան, ամեն վայրկյան նորից համոզվում եմ, որ չկա վատ կամ չլսող երեխա, բոլորի մեջ էլ լույս կա ու պետք է վառել այդ լույսը։
Պարի դահլիճի պատին Արցախյան ազատագրական պայքարում զոհված տղերքի, ազգային հերոսների ու գեներալների նկարներն են, երեկ մոտ 90 երեխայից միայն Վազգենին ճանաչեցին 4-5 երեխա․․․ահավոր ամոթ զգացի ու որոշեցի փորձնական երեխաներին հանձնարարել Մոնթեի մասին տեղեկություններ հավաքել ու այսօր պատմել (չէի սպասում, որ կպատրաստվեն) պատրաստվելը մեղմ է ասված, իրար հերթ չտալով վազեցին մինչև դասաժամի սկսվելը ու էլի իրար հերթ չտալով սկսեցին պատմել, դահլիճով անցնող դասատուների զարմանքը աննկարագրելի էր. երեխան, որը ամբողջ դպրոցը խառնում է իրար կանգնած պատմում էր թե ով է Մոնթեն, ինչ է արել ու հանուն ինչի․․․

Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու․․․

Անդրանիկ Բաղդասարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին