▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անտեր լինելը ստրուկներին անվայել եւ նվաստացնող բան է

Չի կարելի մտածել, որ այս է, Պուտինն ինքն իրեն խփելու է, կամ կողքից տղերքով հավաքվելու են՝ վիզը քաշեն, Ռուսաստանի ազգերը ոտի են ելնելու՝ կսկսեն երկիրը, կամ ցախավելով մաքրեն կարգի բերեն, ու դրանով մխիթարվել ու մխիթարություն տարածել, թե մեզ մոտ էլ ավտոմատ կարգի է գալու երկիրը։

Ամենայն հավանականությամբ, դա այդպես չի լուծվելու, Պուտինն իրենց տղեն է, վերուվարով իրար արժանացել են, ու զոռելու է իրենը՝ քանի սաղ է, վեջիվերջո, լավով-վատով՝ ընտրված է։

Մերոնք են, որ ընտրված չեն, ու, թե մի օր Ռուսաստանի խելքի գալով, կամ քանդվելով, անտեր ու եթիմ մնան, չեն սկսելու անհապաղ հարգել հարկատուներին ու քաղաքացիներին, հարգել մեր իրավունքներն ու արժանապատվությունը…, անհապաղ նոր տերեր են գտնելու։ Անտեր լինելը ստրուկներին անվայել եւ նվաստացնող բան է։

Լևոն Բարսեղյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին