▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խանութից ոսկյա զարդեր են հափշտակել

 

Նոյեմբերի 19-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է ահազանգել 1967 թ. ծնված  Գարեգին Հ.-ն և հայտնել է, որ դիմակավորված 3 անհայտ քաղաքացիներ հարձակվել են իրենց պատկանող խանութի վրա, ատրճանակի նմանվող իրով սպառնացել վաճառողուհուն և հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, ատրճանակներով զինված երեք դիմակավորված անձ Թումանյան փողոցում  գտնվող, 1971 թ. ծնված Գայանե Գ.-ին պատկանող խանութից հափշտակել են ոսկյա զարդեր:
Նույն օրը, ժամը 23.45-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, Թումանյանի և Տարոնի բաժինների ծառայողները  Ալավերդի քաղաքի Լենհանքեր թաղամասի ճանապարհին հայտնաբերել և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալել են 1992 թ. ծնված Հովհաննես Մ.-ին և 1992 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին:
Նույն թաղամասում կատարված տեղանքի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են 38 կտոր ոսկյա զարդեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
- See more at: http://www.police.am/news/view/%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%BE%D5%A5%D6%81211114.html#sthash.9UR9HUEH.dpuf

Նոյեմբերի 19-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է ահազանգել 1967 թ. ծնված  Գարեգին Հ.-ն և հայտնել է, որ դիմակավորված 3 անհայտ քաղաքացիներ հարձակվել են իրենց պատկանող խանութի վրա, ատրճանակի նմանվող իրով սպառնացել վաճառողուհուն և հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր:Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, ատրճանակներով զինված երեք դիմակավորված անձ Թումանյան փողոցում  գտնվող, 1971 թ. ծնված Գայանե Գ.-ին պատկանող խանութից հափշտակել են ոսկյա զարդեր: Նույն օրը, ժամը 23.45-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, Թումանյանի և Տարոնի բաժինների ծառայողները  Ալավերդի քաղաքի Լենհանքեր թաղամասի ճանապարհին հայտնաբերել և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալել են 1992 թ. ծնված Հովհաննես Մ.-ին և 1992 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին:Նույն թաղամասում կատարված տեղանքի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են 38 կտոր ոսկյա զարդեր:Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:Կատարվում է քննություն:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին