▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղերքի աճյունները մեզ մոտ են, սա պատվի մի փոքր վերականգնում է

 

Նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ԼՂՀ ՌՕՈւ ուղղաթիռի օդաչուների մարմինների դուրս բերումը ուրախություն չէ, այլ պատվի մի փոքր վերականգնում: Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, որը մի քանի օր է, ինչ նստացույց եւ հացադուլ էր անում ԵԱՀԿ շենքի դիմաց՝ պահանջելով  ԵԱՀԿ-ից կոնկրետ քայլեր իրականացնել եւ վերադարձնել խոցված ուղղաթիռի երեք օդաչուներին:
«Տղերքի աճյունները մեզ մոտ են, հավերժ փառք իրենց, ամրություն հարազատներին, բարձր ոգի զինվորներին, շնորհակալություն մեր հետախուզությանը»,- գրել է Դավիթ Սանասարյանը:
Նա հատկանշական է համարել այն, որ տղաների դիերը դուրս բերվեցին նոյեմբերի 22-ին, քանի որ այսօր ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրը է:
Նշենք, որ խոցված ուղղաթիռի զոհված երեք օդաչուներն են ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, երկու զինծառայողներ, լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին:

Նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ԼՂՀ ՌՕՈւ ուղղաթիռի օդաչուների մարմինների դուրս բերումը ուրախություն չէ, այլ պատվի մի փոքր վերականգնում: Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, որը մի քանի օր է, ինչ նստացույց եւ հացադուլ էր անում ԵԱՀԿ շենքի դիմաց՝ պահանջելով  ԵԱՀԿ-ից կոնկրետ քայլեր իրականացնել եւ վերադարձնել խոցված ուղղաթիռի երեք օդաչուներին:

«Տղերքի աճյունները մեզ մոտ են, հավերժ փառք իրենց, ամրություն հարազատներին, բարձր ոգի զինվորներին, շնորհակալություն մեր հետախուզությանը»,- գրել է Դավիթ Սանասարյանը:

Նա հատկանշական է համարել այն, որ տղաների դիերը դուրս բերվեցին նոյեմբերի 22-ին, քանի որ այսօր ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրը է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին