▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեյդարիչը բեղերը մաքրի, թե ուղղաթիռը խոցած անասունի հետ փախնի, դա մեր գործը չէ...

Խնդրանք ունեմ...

Թշնամու համար, բնականաբար անակնկալ է եղել այս ամենն ու նրանք ինչ զառանցանք ասես սկսել են տարածել: Խնդրում եմ, իրենց չկրկնեք՝ անտեսեք թող իրար ուտեն, իրար համոզեն...

Ախր, հիմա նրանք այս տապալման մեղավոր պետք է գտնեն, հետո էլ հասկանան ե՞րբ է լինելու պատասխանը և ի՞նչ չափով, ի՞նչ են ասելու իրենց ժողովրդին: Հեյդարիչը բեղերը մաքրի թե սաֆարովի ու ուղղաթիռը խոցած անասունի հետ փախնեն... Մի խոսքով, գործ չունենք՝ դա նրանց գործն է...

Իսկ մենք հպարտանալու և տղաներին վերջին հրաժեշտ տալու խնդիր ունենք...

Սասուն Մանուկյան

Հիշեցնենք, որ այսօր ԼՂՀ հատուկ ստորաբաժանումների իրականացրած օպերացիայի արդյունքում տարհանվել են Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին