▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչ եմ անում բոլորին դիսլայք անել Արմենիա.ազ-ի էջը

Մի երկու խոսք արմենիա.ազ կայքի մասին: Դժգոհություններ կապված այդ կայքի հետ շատ են հայկական լսարանում: Պարզապես զարմանում եմ, թե ինչու եք սոցկայքերում լայքում նրանց էջը: Միգուցե մտածում եք, որ դուք պաշտպանված եք թշնամու տեղեկատվական հարվածներից: Ասեմ, որ ոչ, ցանկացած ինֆորմացիա առաջին հերթին ազդում է մարդու ենթագիտակցության վրա, իսկ այն, ի տարբերություն գիտակցության, մենք չենք կարողանում կառավարել: Իսկ կայքի խմբագիրները հիմա գոհունակությամբ իրենց ձեռքերն են տրորում, քանի որ լայքերն ամեն օր ավելանում են, և, ցավոք սրտի, մեր հայրենակիցների հաշվին: Պարզապես կոչ եմ անում բոլորին դիսլայք անել արմենիա.ազի էջը: Դրանով նրանց մեծ հարված կարելի է հասցնել' ընդհանրապես կասկածի տակ սույն կայքի գոյության նպատակահարմարությունը: Առաջին հերթին հաշվի առեք, որ ադրբեջանական հեռուստատեսությամբ ու ԶԼՄ-ներով տարածվող տեղեկատվությունը մեզ են մատուցում մեր ոսկեղենիկ մայրենիով: Ոչ մի տարբերություն չկա այս կայքի ու, ասենք, մեկ այլ ադրբեջանալեզու կամ ռուսալեզու կայքի բովանդակության միջև: Բա մեզ պետք է!!?

 

Սարգիս Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին