▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հպարտացեք, որ այսպիսի պաշտպաններ ունեք, ոչ թե անհեթեթ փաստարկներ գտնեք՝ արժեզրկելու համար

Տեսնես իրենց բավարարվա՞ծ հիմա կզգային նրանք, ովքեր օրեր առաջ ու անգամ հիմա՝ պնդում էին (են), որ օրեր առաջ նման բան պետք է արվեր ու դա արվեր մի շարք նոր զոհերի գնով։ 
Ինչը՞ չի գոհացնում, որ ամեն ինչ արվեց ավելի գրագետ, կազմակերպված ու սառնասրտորեն։ 
Ի դեպ, գրագիտորեն հիմա անելն ավելի բարդ էր, քանի որ մոտեցողներն ավելի խոցելի էին, քան պաշտպանության մեջ նստած հակառակորդը, որը մինչև ատամները զինված, վստահ լինելով, որ հայկական կողմը փորձեր կկատարի մոտենալ ուղղաթիռին՝ նախապես մարտավարական ծուղակներ պատրաստած սպասում էր ...
Ու տղերքն արեցին անհավանականը։
Հպարտացեք, որ այսպիսի պաշտպաններ ունեք, ոչ թե անհեթեթ փաստարկներ գտնեք՝ արժեզրկելու համար։
Ու վստահ եմ, որ այն, ինչն արվեց՝ դեռևս անհամաչափ պատասխանը չէր։ Ուղղակի թույլ չտրվեց, որ հակառակորդը տնօրինի մեր զոհերի աճյուններին։ Իսկ դրանց արարքի համար դեռ սպասելու եմ հայոց անհամաչափ պատասխանին։
Չեմ շտապում, թե որ օրը կլինի, վստահ եմ, որ դա կլինի տեղին ու ճիշտ ժամանակին ...

Արթուր Եղիազարյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին