▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միջազգայինները» կրկին վերահաստատեցին իրենց կողմնակալությունը

Շատ ափսոս, որ  «միջազգայինները»  իրենց մեջ ուժ, ցանկություն և կամք չգտան ազդելու Ադրբեջանի վրա՝ վերադարդձնելու զոհված հայ օդաչուների դիակները: Հերթական անգամ թաքնվելով  «Ադրբեջանը չի թողնում»-ի թիկունքին, այս կառույցները կրկին վերահաստատեցին իրենց կողմնակալությունը (թե՞ անկարողությունը)... Մեկ ամբողջ տարի  «Ադրբեջանը չէր թողնում»  գնալ Նախիջևան և տեղում ծանոթանալ ու կասեցնել խաչքարաջարդային բարբարոսությունը, չկարողացան պատշաճ դատապարտել ռամիլա-սաֆարովյան ողջ գործընթացը՝ սպանությունից մինչև մարդասպանի հերոսացում... Նման չէ՞ արդյոք սա ԽՍՀՄ հավերժական  «ուշացումներին»՝ սումգայիթում, բաքվում, սումգայիթյան դատավարության ֆարսին, Բաքվի հայկական ջարդերի պիկին Հայաստանում և Ղարաբաղում արտակարգ դրություն հայտարարելուն և հենց հիմա՝ Թուրքիայի կողմից Իսլամական պետության զինման և օժանդակման փաստերի առաջ աչք փակելուն...Այլևս չպետք է զարմանալ, որ ՄԱԿ-ի մի շարք հումանիտար ծրագրերի եվրոպական գրասենյակները տեղափոխվում են Թուրքիա, իսկ Թուրքիայում և Ռուսաստանում ավելի ու ավելի հաճախ է բարձրաձայնվում օսմանյան և ցարական կայսրությունների երանելի ժամանակների կարոտախտը:

Հրանուշ Խառատյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին